Մատչելի հղումներ

Գների կտրուկ անկումը խորացրել է համաշխարհային ճգնաժամի սկսվելու մասին մտահոգությունները


Համաշխարհային շուկայում շղթայական հակազդեցությամբ արժեթղթերի գները կրկին կտրուկ անկում ապրեցին ։

Ճապոնիայում Nikkei-ի ցուցանիշը տասը տոկոսով նվազեց այն բանից հետո,երբ Սոնի հանրահայտ ընկերությունը հայտարարեց իր եկամուտը կրճատելու նոր ծրագրի մասին։

Հարավային Կորեայում ելակետային ցուցանիշը վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ արձանագրել է հազարից ավելի ցածր միավոր։ Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի նույնը տեղի ունենա նաեւ եւրոպական շուկաներում։ Լոնդոնի (foot-sie) ցուցանիշը նվազեց ավելի քան տասը տոկոսով անմիջապես Մեծ Բրիտանիայի կառավարության զեկույցի հրապարկումից հետ, որտեղ նշված է, որ 1992 թվականից ի վեր երկրում առաջին անգամ արձանագրվել է տնտեսական աճի կրճատում։ ՄԲ-ի ֆինանսների նախարար Ալիսթեյր Դառլինգն անմիջապես անդրադարձել է այդ զեկույցն։

՛՛Ձեռնարկվում է հնարավորին ամեն ինչ տնտեսության կայունությունը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ հարկ է նշե որ հանրային ֆոնդերը ամրագրված են՝՝, ասել է նախարարը։

Գերմանիայի եւ Ֆրանսիայի շուկներում եւս արձանագրվել է գների անկում, այն դեպքում, երբ Ռուսաստանում դադարեցվել է ամեն տեսակի արժեթղթերի վաճառքը։

Մինչ համաշխարհային ճգնաժամի մոտալուտ լինելու մասին խուճապը վրա կհասներ Միացյալ Նահանգներ շաբաթասկզբին Նյու Յորքի արժեթղթերի շուկայում Դաու Ջոնսի ցուցանիշն արդեն իսկ նվազել էր ավելի քան 500 միավորով, դրանով իսկ ժամանակավորապես դադարեցնելով ամեն տեսակի առ ու ծախը։ Փորձագետ Սեմ Սթովալը մեկնաբանություններն այդ առումով հետեւյալն են։

՛՛Գոյություն ունեն սահմանափակումներ առ ու վաճառքի բնագավառում, ինչպես նաեւ կան այսպես կոչված անջատիչներ, որի իմաստը ներդնողներին խուճապի մատնվելուց հետ պահելն է՝՝։
Աշխարհում ներկայումս խուճապը համատարած երեւույթ է։ Ուշագրավ է, որ նավթի գինը կտրուկ նվազելուց հետո մեկ տակառն այժմ արժի 63 դոլար։ Չնայած նավթ արտահանող կազմակերպության՝ հակիրճ OPEC-ի անդամակից երկրները նոյեմբեր ամսվանից որոշել են օրական մեկ ու կես միլիոն տակառով կրճատել նավթարդյունաբերությունը, այդուհանդերձ էներգապրանքներ վաճառող Էնթոնի Գրիսթանին նշում է, որ նավթի արդի պահանջարկը կտրուկ նվազել է։

Պահանջարկի բացակայությունը տնտեսական վայրէջքի հիմնական պատճառներից մեկն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշախարհում

Եթե պահանջարկը չաճի, փորձագետներից շատերի կանխատեսումներով մեկ տակառ նավթի գինը կիջնի հիսուն դոլարի։ Իսկ փորձագետ Սթովալի հավաստամբ դրա նախապայմաններն արդեն իսկ ակնհայտ են։

Միացյալ Նահանգներում ներկայումս տնտեսական հապաղում է, որը կշարունակվի միչնեւ հաջորդ տարվա մայիս ամիսը ։

Այդուհանդերձ հույսեր դեռեւս կան։ ԱՄՆ-ի մանրածախ առեւտուրն անցյալ ամիս բարձրացել է հինգ տոկոսվ։ Եւ դրա պատճառը գների անկումն էր։ Տնտեսագետների հավաստումներում համաշխարհային շուկաներում ֆինանսական ճգնաժամի պատճառը ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում սկսված դժվարություններն էին։

XS
SM
MD
LG