Մատչելի հղումներ

Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում


ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի պատճառներրից մեկն այն է, որ Դարնել Հորթոնի նման մարդն, ով վերջերս տուն էր գնել Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից ոչ հեռու, այժմ անկարող է կատարել իրեն տրված հիպոտեկային վարկի ամսական վճարումները։ Ենթա-առաջնային կամ subprime են բնութագրվում այն վարկերը, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքային վճարումներով, ինչը մի քանի տարի անց աստիճանաբար աճում է։ Նման վարկեր ստանալու համար աշխատանք ունենալու վավերացնող փաստաթղթեր նեկայացնելն անհրաժեշտ չէր։ Երբ ԱՄՆ-ում դեռեսւ բարձրանում էր անշարժ գույքի գինը, ռիսկային վարկառուները կարող էին շահույթով վաճառել իրենց տները եւ ստացված շահույթի տարբերությունը օգտագործել պարտքերը մարելու համար։ Սակայն անշարժ գույքի գների անկման հետեւանքով մարդիկ սկսեցին կորցնել իրենց տները։ Իսկ բանկերը զրկվեցին իրենց եկամուտի աղբյուրից։ Հիպոտեքային վարկով ամրագրված արժեթույթը անհատական վարկերի մի կապոց է, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հազար կամ հազար հինգ հարյուր մասից, նշում է Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ Հանվիքը։
Ներդրումային ընկրեությունները գնել էին ոչ միայն ռիսկային վարկերի արժեթղթեր, այլեւ վարկեր են վերցրել նման արժեթղթեր գնելու համար։ Նմանատիպ ներդրումների արյդունքում կարող է մեծանալ ինչպես շահույթը, այնպես էլ ֆինանսական կորուստը, նշում է պրոֆեսոր Էլինդա Քիսը։ Երբ սկսվեց վարկային ճգնաժամը մեջ պարտքերի մեջ խրված որոշ վարկատու կորպորացիաներ սնանկացան։ Նմանատիպ ֆինանսական խոշորագույն հաստատություններից մի քանիսը մեծ դերակատարություն են ունեցել համաշախարհային տնտեսության զարգացման գործում եւ դրանց փլուզումը միանշանակ խուճապ առաջացրեց ներդրողների մոտ, որի արյդուքնում արժեթղթերի համաշախրհային շուկայում արձանագրվեց գների կտրուկ անկում։ Աշխարհի բազմաթիվ բանկեր եւ վարկատուներ իրենց գումարները հետ չստանալու մտավախությունից դադարեցին վարկեր տրամադրելը։ Պրոֆեսոր Քիսը նշում է, որ եթե չհատկացվեն վարկեր, ապա կդանդաղի գործարարությունը եւ կսկսվի աշխատատեղերի կրճատում։ Արդյունքում սպառողները կկրճատեն իրենց դրամական ծախսումները վնասելով մյուս բիզնեսներին։

Եւ դա կհանգեցնի տնտեսությունը հապաղման։ Ֆինանսական հաստատությունների շղթայական փլուզումը կանխելու նպատակով կառավարության առաջարկած 700 միլիարդ դոլարի նոր նախագծի պաշտպանները վստահեցնում են, որ վարկատու բանկերի պարտքերի հետ գնումը կվերականգնի տնտեսության հանդեպ վստահությունը եւ կխրախուսի բանկերին սկսել վարկային հատկացումներ։

XS
SM
MD
LG