Մատչելի հղումներ

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների


Այս մարդու անունն է Աբու Թալիբ։ Նա փորձում է որքան հնարավոր է իրեն մոտիկ սեղմել դստերը եւ թաքնվել տեսախցիկց։ Իրաքում ամերիկյան զինուժի մյուս թարգմանիչների նման նրան եւս բազմիցս սպառնացել են։ Սակայն մեկ օր մահվան վտանգը գրեթե շեմին էր։
Մյուս իրաքիցների նման Աբու Թալիբն իր ընտանիքի հետ լքել է հայրենիքը։ Ըստ հաշվարկների այժմ արտասահմանում իրաքցի փախստականների թիվը հասնում է մոտավորապես երկու միլիոնի, որոնց հիմնական մասը բնակություն է հաստատել Սիրիայում եւ Հորդանանում։
Աբու Թալիբի եւ նրա նման մյսու իրաքցիների գործերով է ներկայումս զբաղվում Holland and Knight իրավաբանական ընկերությունը, որը փորձում է անվճար բնակության իրավունք շնորհել այն իրաքցիներին, ովքեր աշխատել են ամերիկացիների համար։ Նախաձեռնության հեղինակն է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության նախկին աշխատակից Քըրք Ջոնսոնը։ Ջոնսոնն այժմ հորդորում է կոնգրեսին ճնշում գործադրել Բուշի վարչակազմի վրա, որպեսզի հատուկ հրավերներ շնորհվեն այն իրաքացիներին, ովքեր օգնել են ամերիկացիներին պատերազմական գործողություններում։

ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախատարությունը հայտնել է, որ իրաքցիների գործերը ընթացակարգում են եւ քննվում են հնարավոր արագոււթյամբ։ Ի տարբերություն մյսու ծրագրերին այս մեկի նպատակն է ավելի ճշգրիտ կերպով ստուգել մարդկանց վստահելիությունն ու անվտանգությունը։ Մենք մեց արդարացնելու կարիք չունենք, քանի որ ամերիկացիների համար ազգային անվտանգությունն ունի կարեւորագույն եւ առաջնային նշանակություն։ Մինչդեռ իրաքցիները, ովքեր համագործակցել են ամերիկացիների հետ չպետք է դիտարկվեն որպես անվտանգությանը սպառնացող անձինք։ ՛՛Չեմ կարծում, որ հնարավոր է ավելի հստակ ուղերձ հղել իրաքցիներին, քան ԱՄՆ-ում նրանց ժամանակավոր բնակության իրավունք տալն է։ Եւ երբ Իրաքում իրավիճակը կկարգավորվի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցելն այլեւս վտանգավոր չհամարվի, նրանք կարող են վերադառնալ իրենց հայրենիք՝՝, նշում է Քըրք Ջոնսոնը։ Իրաքում կայունություն հաստատելու համար դեռեւս կպահանջվի որոշակի ժամանակ։ Չնայած տարածաշրջանում ամերիկյան զինուժի հավելմանը, ինքնասպան ռմբահարների գործունեությունը եւ բռնություններն Իրաոքւմ շարունակվում են։ Իսկ Աբու Թալիբի եւ նրա նման ԱՄՆ-ը ներգաղթաց իրաքցիների բախտը միանշանակ բերել է, քանի որ վերջիններիս հաջողվել է հեռու մնալ վտանգից։ Հայրենիքս սիրում եմ իմ կյանքից էլ շատ, սակայն կվերադառնամ, երբ իրավիճակն այնտեղ փոփոխվի։

Վերադառնալուց հետո նա թերեւս չի գտնի իր ընկերներին , քան որ նրանց մեծ մասը մահացել է։ Իսկ Իրաքի կյանքն այլեւս անցյալի նման չէ եւ երբեք այն չի լինի նույնը։

XS
SM
MD
LG