Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը


ԱՄՆ-ի եւ ընդհանրապես ժողովրդավարական որեւէ ընտրությունների ամենագլխավոր պահերից մեկը թեկնածուների մասնակցությամբ ու հավասար պայմաններում բանավեճերի անցկացումն է։

ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների նման առաջին բանավեճից հետո հետաքրքիր է լսել պարզ ամերիկացու կարծիքը երկու թեկնածուների կարծիքների վերաբերյալ։ Կարծիք, թե որոնք են գլխավոր խնդիրները եւ թե ինչպես պիտի լուծել դրանք։

Օրինակ Նյու Յորքի Ժամանակի հրապարակում հանդիպած ամերիկացիներից Լի Քոհենը կարծում է, թե բանավեճը հստակ հաղթանակ էր Մաքքեյնի համար, իսկ մեկ այլ անցորդի խոսքերով Օբաման կարողացավ ցույց տալ, որ պատրաստ է դառնալ նախագահ։

Անցորդներից Դոն Պիզզին սակայն եկել է այն եզրակացության, որ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ցույց տալ թե ինչպես է ծրագրում բուժել Ամերիկայի հիվանդ տնտեսությունը։

Ինչպես Օբամայի հայրենի Իլիոնոյս նահանգի Օուք փարք քաղաքի բնակիչ Քրիս Շնայդերն է կարծում, այս բանավեճը թեկնածուներից ոչ մեկին չտարբերաց մյուսից։

Շատերն էլ այն հույսն ունեն, որ Օբաման կկարողանա, Բուշի վարչակազմի ութ տարվա կառավարումից հետո միջազգային ասպարեզում վերականգնելԱմերիկայի վարկանիշը։

ԱՄՆի գլխավոր թերթերի առաջին էջերն այս բանավեճը ներկայացրին որպես պատերազմի ու տնտեսության մասին սուր վիճաբանություն, ինչպես նաեւ բախում ՝ երկու սերնդի միջեւ։ Բախում երկու գործչի միջեւ, ովքեր երկուսն էլ պիտի փորձեւն ու փորձեցին ապացուցել, որ իրենք են Ամերիկան ֆինանսական ներկա ճգնաժամից դուրս բերելու եւ երկու պատերազմներում հաղթելու լավագույն ընտրությունը։

Մաքքեյնը փորձեց իրեն ներկայացնել որպես պատերազմի բովով անցած ու հասուն գոծիչ՝ Օբամային պատկերելով որպես պարզունակ սկսնակ։ Օբաման իր հակառակորդին ներկայացրեց որպես ՝՝տաքգլուխ հանրապետական՛՛, որը սխալներ է թույլ տվել Իրաքում պատերազմն աջակցելով, հարկային քաղաքականության եւ այլ հարցերում Բուշին պաշտպանելով։

Չնայած կարծիքները տարբեր են, սակայն հեղինակավոր հաստատությունների կողմից անցկացված հարցախույզների համաձայն, Օբաման ներկայացրել է երկրի խնդիրները լուծելու համար շատ ավելի լավ առաջարկներ ու արժանացել մարդկանց 52 տոկոսի հավանությանը, ի հակադրությում Մաքքեյնի 35 տոկոսի։

ընդհանուր առմամբ ձայները դասավորվել են 46-ը 34-ի հարաբերությամբ նորից հօգուտ Օբամայի։

Սակայն մրցապայքարի ավարտին դեռեւս կա 35 օր։

XS
SM
MD
LG