Մատչելի հղումներ

Քննարկումներ ԱՄՆ-ի կոնգրեսում կառավարության տնտեսական նոր ծրագրի շուրջ


Չնայած վերջին օրերին ամերիկյան շուկաներում արձանագրված լավատեսությանը, աարժեթղթերի շուկայում իրարանցումը շարունակվեց։ Մինչ ներդողրները հետեւում էին կառավարության տնտեսական նոր ծրագրի շուրջ կոնգրեսում ծավալված բանավեճին, շուկայում արձանագրվեց գների ցուցանիշի կտրուկ անկում։

Ուշագրավ է , որ ԱՄՆ-ի կառավարության տնտեսական ծրագիրը փոքր ինչ հանդարտեցրել է արտասահմանյան շուկաներին։ Առժամանակ որոշ փորձագետներ հավաստում են, որ պետական ծրագրի ծավալն ու չափսերը կարող են հետաձգել դրա հաստատումը ԱՄՆ-ի կոնգրեսում։

Մինչ ամերիկացի ներդրողները սպասողական կարգավիճակում էին տնտեսական նոր ծրագրի մանրամասների առնչությամբ արժույթի շուկայում կրկին արձանագրվեց գների կտրուկ անկում։ Չնայած եւրոպական եւ ասիական շուկաներին հաջողվեց վերականգնել անցյալ շաբաթվա կորուստները շուկաներում անկայունությունը շարունակվում է։ Արդի իրավիճակի անորոշության պատճառներից մեկն այն է, թե արյդո՞ք ԱՄՆ-ի կոնգրեսը կհաստատի 700 միլիարդ դոլարի ծրագիրը, որը քննարկման էր ներկայացվել դեռեւս անցյալ շաբաթ։ ՈՒշագրավ է, որ դեմոկրատները դժկամում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը որոշումներ ընդունելու լիիրավ իրավունքներ շնորհելու առնչությամբ։

Օրենսդիր Բարնի Ֆրենկն այդ առումով ասել է ՛՛Մենք ցանկանում են սահմանափակել այդ իրավասությունները։ Առաջընթաց տեղի կունենա, եթե ֆինանսների նախարարը համաձայնվի վերոհիշյալ առաջարկության հետ՝՝։

Սենատի դեմոկրատները հավաստում են, որ դրամական հատկացումները կօգնեն անելանելի վիճակում հայտնված անշարժ գույք ունեցողներին։

Առժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ ծրագրի հաստատման շուրջ քննարկումները ձգձգելու ժամանակը չէ։ Կառավարությունը առաջարկում է ֆինանսական հաստատություններից մեծ քանակությամբ գնել չվճարված պարտքերը, քանի որ դրանք են ֆինանսական համակարգում հանդիսանում հիմնական խոչընդոդտներ, նշել է Հենրի Փոլսոնը։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նախազգուշացրել է տնտնեսության փլուզման հավանակնության մասին, կտրուկ քայլերի չդիմելու դեպքում։ Սակայն հանրապետական օրենսդիր Ռիչարդ Շեյը գտնում է , որ տնտեսական այս ծրագիրը կարիք ունի հավելյալ քննարկման, քանի որ, այդ ջանքերն ուղղված են հօգուտ ամերիկացի հարկատուների, այլ ոչ թե խոշոր բանկային ընկերությունների գործադիրների, կամ էլ թե դրանց շահառուների օգտին։

Ֆենի Մեյ եւ Ֆրեդի Մաք բանկային խոշոր ընկերություններին եւ ապահովագրական ԷՅ ԱՅ ՋԻ խոշորագույն ընկերությանը փրկելու գումարը հասնում է ավելի քան տրիլիոն դոլարի։ Ոմանց կարծիքով դրա համար ինչ որ մեկին անհրաժեշտ է ենթարկել պատասխանատվության։

Սակայն տնտեսագետ Քրիս Թորնբերգի բնութագրմամբ մեղավորները չեն ենթարկվելու պատասխանատվության, այդ ծախսը փոխանցվելու է հարկատու ամերիկացիներին։ Շուկաների գծով փորձագետներն առժամանակ կանխատեսում են ավելի մեծ զարգացումներ օրերս կատարված հատկացումներից հետո, որոնցից հետո միայն հնարավոր կլինի տնտեսական նոր ծրագրիշուրջ տալ ավելի մանրամասն պարզաբանումներ։

XS
SM
MD
LG