Մատչելի հղումներ

Դենիել Ֆրիդի կարծիքը Վրաստանի իրավիճակի վերաբերյալ


Դենիել Ֆրիդի կարծիքը Վրաստանի իրավիճակի վերաբերյալ
<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդն ասել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժումը "անհանգստացնող և վտանգավոր գործողություն էր":

Վրաստանում ծավալվող իրադարձություններին ի պատասխան` Ֆրանսիան ԱՄՆ-ի և Եվրոպայի դաշնակիցների աջակցությամբ միջնորդեց Վրաստանի և Ռուսաստանի միջև զինադադարի պայմանագրի հաստատմանը: Այդ պայմանագիրը ստորագրել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Պայմանագրի համաձայն` Ռուսաստանը հանձն է առել անհապաղ դուրս բերել իր զորամիավորումները Վրաստանից` զբաղեցնելով նախքան համակարտությունը զբաղեցրած դիրքերը: Այդուհանդերձ, Ռուսաստանը չի կատարել պայմանագրի այս և այլ պահանջները:

Ռուսաստանը էլ ավելի սրեց հակամարտությունը` օգոստոսի 26-ին ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ պետությունների անկախությունը: Ռուսաստանն այս քայլին դիմեց ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանն առ այն, որ Ռուսաստանը հաստատի Վրաստանի հանրորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը: "Այս հերհյուրելի և անպատասխանատու գործողությունը քննադատել են Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը, հիմնական դաշնակիցները, ինչպես նաև Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները, ինչը աննախադեպ էր," նշել է Դենիել Ֆրիդը:

ԱՄՆ-ը խիստ քննադատաբար է վերաբերվում Վրաստանն իր ազդեցության շրջանակում ներառելու Ռուսաստանի փորձերին: Դենիել Ֆրիդն ասել է, որ "ԱՄՆ-ը չի ընդունում և չի ճանաչում "ազդեցության շրջանակ" գաղափարը: 1989թ. ի վեր ԱՄՆ-ը աջակցել է կոմունիզմից հրաժարվող յուրաքանչյուր պետության սեփական զարգացման ուղին ընտրելու փորձերին, ինչպես նաև համապատասխան կառույցներին, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը, անդամակցելու ընտրությանը:"

Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի: Այն կարող է դառնալ իր և իր հարևանների հետ խաղաղության պայմաններում գործող ժամանակակից պետություն, որն իր հզորությունը և ազդեցությունը հաստատում է ժամանակակից և կառուցողական մեթոդներով: Սակայն եթե Ռուսաստանը շարունակի ներկայիս իր հանդուգն դիրքորոշումը և չկատարի իր համաձայնագրերի պայմանները, էլ ավելի կխորանա Ռուսաստանի ինքնամեկուսացումը, ինչը խիստ հետևանքներ կունենա կարևորագույն միջազգային կառույցների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: "Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը նույնիսկ ներկայիս պայմաններում կարող է ընտրել գործողությունների առավել ճիշտ ուղին," հավելել է պետքարտուղարի օգնական Դենիալ Ֆրիդը:

XS
SM
MD
LG