Մատչելի հղումներ

Չորեքշաբթի ԱՄՆ-ի կոնգրեսում կայացավ զինված ուժերի հանձնաժողովի հերթական լսումները


ԱՄՆ-ի Պաշտպնաության բնագավառի պաշտոնատարները հայտարարել են, որ չնայած Իրաքում անվտանգության բնագավառում արձանագրվել է առաջընթաց, այդուհանդերձ դաշնային ուժերն Աֆղանստանում հարատեւ խաղաղություն հաստատելու գործում դիմակայում են բազմապիսի մարտահրավերներ։

ԱՄՆ-ի կոնգրեսի գլխավոր հանձաժողվներից մեկի լսումների ժամանակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը ասել է, թե Միացյալ Նահնանգերը Իրաքում ներգրավված է ռազմական ործողություննրեի վերջնակնա փուլում, սակայն պետք է կարողանա իր ներկայությունն այնտեղ շարունակել երկարաժամկետ առումով։

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախկան հիշյալ լսումներն առաջարկել էր Իրաքում

կրճատել զինուժը, սակայն հավելյալ զինուժ գործուղել Աֆղանստան

Միաժամանակ ԱՄՆ-ի Միավորված հրամանատարության նախագահ Մայք Մալենը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում ներկայումս մեծ կարիք կա հավելելու միջազգային օգնությունը։

Թեպետ անվտանգության բնագավառում արձանագրված առաջընթացը հնարավորություն է ընձեռում մինչեւ հաջորդ տարվա փետրվար իրականացնել Իրաքից մոտավորապես 8 հազար ամերիկացի ծառայողներին դուրս բերելու ծրագիրը, այդուհանդերձ ռազմական հրամանատարները համոզված չեն, որ ցամաքում այդ հաջողությունները կլինեն տեւական։
ԱՄՆ-ի կոնգրեսի զինված ուժերի հանձանժողովին տված իր վկայություններում ԱՄՆ-ի պաշտոանության նախարար Ռոբերթ Գեյթսը նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ը պետք է շարունակի իր ներագրավվածությունը, սակայն սահմանափակ կարողություններով։ Նրա բնութագրմամբ ՛՛առաջիկա որոշումները կարող են դառնալ որոշիչ տարածաշրջանային կայունության եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար առաջիկա տարիներին՝՝։

Լսումներին վկայություններով հանդես եկավ նաեւ Միացյալ հրամանատարության պետ ծովակալ Մայք Մալենը։ Ռազմական բարձրատար պաշտոնատարը հայտեց իր մտահոգությունները Աֆղանստանի առնչությամբ եւ ասաց, որ վստահ չէ, թե ՆԱՏՈ-ի ուժերը հաղթում են, սակայն երկու ռազմական պաշտոնյաներն են հավելեցին, որ Իրաքում հաջողությունները հնարավորություն են ընձեռում կենտրոնացնել իրենց գործողությունները Աֆղանստնաում։

՛՛ԱՄՆ-ը ներկայումս նվազեցնում է իր հանձնառությունները Իրաքում, սակայն ավելացնում Աֆղանստանում՝՝շ նշել է նախարարը։

Աֆղանստանի անվտանգության շուրջ մտահոգությունները ներառում են նաեւ Պակիստանր։ Մալենը գտնում է, որ երկու այս պետությունները փոխկապված են սահմանամերձ շրջաններում ապստամբ ուժերի առկայության առումով։

Մալենը հավելեց, որ Աֆղանստանը եւ ՆԱՏՈ-ի երկրները պետք է անեն ավելին վերջ դնելու երկրում ապստամ խմբավորումների ազդեցությանը։

Մալենը նշեց, որ ռազմական ներգրավվածությունը չի կարող հանդիսանալ խնդրի լուծման միակ տարբերակ։

Աֆղանաստանում հաջողության հիմնական երաշխիքներն են միջազգային ներդրումները, արդար կառավարումն ու օրենքի ուժը։

Նախագահ Բուշի առաջարկով ամերիկյան զինուժի թիվը կավելացվի եւս 1500 զինծառայողներով։

Ուշագրավ է, որ Աֆղանստանում դաշնային զորամիավորումների գերագույն հրամանատար գեներալ Դեյվիդ Մքերնանը վերջերս դիմել էր նախագահին ԱՄՆ-ի զինուժը եւս 10 հազարով զինծառայողներով հավելելու խնդրանքով։


XS
SM
MD
LG