Մատչելի հղումներ

Պենտագոնում հինգշաբթի տեղի կունենա  2001 թվականանի սեպտեմբերի 11-ի հարձակման  զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման  արարողությունը


Ողբերգական այս իրադարձություններից յոթ տարի անց Պենտագոնում հինգշաբթի տեղի կունենա 2001 թվականանի սեպտեմբերի 11-ի հարձակման զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը։

Մասնավոր աղբյուրներով ֆինանսավորվող Պենտագոնի հուշահամալիրի հիմնադրամը այս ծրագրի համար հանգանակել էր մոտավորապես 21 միլիոն դոլար։

Հուշարձանը մշտապես կհավերժացնի հարձակման զոհերի հիշատակը, նշում է Պենտագոնի խոսնակ Բրայըն Մական։

Պենտագոնի վրա հարձակման ժամանակ Դիլաբեր քույրերից կենդանի էր մնացել միայն Քեյթին։
Սա լավագույն եղանակն է հարգանքի տուրք մատուցելու իմ քրոջն ու գործընկերներիս, նշում է նա։
Մինչ հուշարձանի կառուցումը հայտարարվել էր լավագույն ճարտարապետական գծագրի միջազգային մրցույթ, որտեղ հաղթող էին ճանաչվել ամուսիններ Քեյս Քյեզմանը եւ նրա կինը Ջուլի Բեքմանը։
Նպատակն էր կառուցել մի հուշակոթող, որը լիներ ինքնատիպ, ինչպես նաեւ ներկայցներ զոհվածների պատմությունն ու նրանց մտածելակերպն ու զգացմունքները, նշում են ճարտարապետները։

184 նստարաններ պատկերող հուշակոթողը տեղադրվել է ջրավազանի բարձրությամբ։ 59 նստարաններ, որոնք հիշատակում են ԱՄԵՐԻՔԸՆ ԷՅՐԼԱՅՆ 77 չվերթի զոհված ուղեւորներին, տեղադրված են Պենտագոնի մասնաշենքի ուղղությամբ, իսկ հակառակ տեղադրված են մյուս 125 նստարանները, որոնց վրա խորագրված են Պենտագոնում այդ օրը զոհվածների անունները։
2001 թավականի սեպտեմբերի 11-ին իրագործված ահաբեկչական հարձակման օրը, երբ առեւանգված ինքնաթիռներից մեկը հարվածեց Պենտագոնի մասնաշենքին, զոհվածների թվում էր նաեւ Պենտագոնի զոհերին նվիրված հուշահամալիրի հիմնադրամի նախագահի եղբայրը։
Նրակարծիքով այս վայրը կնպաստի ավելի հարգել միմյանց միջեւ նմանություններն ու տարբերությունները։
Կազմակերպիչները կանխատեսում են, որ հուշահամալիրի բացման արարողությանը կմասնակցեն հազարավոր ամերիկացիներ։


XS
SM
MD
LG