Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահի այցի մասին թերթերի ու վերլուծաբանների տեսակետները


Հայաստան այց կատարելու Հայաստանի իր պաշտոնակցի հրավերը Թուրքիայի նախագահի կողմից ընդունվելու փաստը մեծ արձագանք է գտել միջազգային բեմահարթակներում, հայկական ու թուրքական մամուլում ու տարբեր կազմակերպությունների հրապարակած հայտարարություններում։

Թուրքական Today's Zaman օրաթերթը կարծում է օրինակ, որ այն կարող է վերականգնել երկու երկրների միջեւ հարաբերությունները ու ՝՝թաղել պատմության շուրջ մեկ դար տեւած թշնամանքը՛՛։

Թերթը հույս է հայտնում նաեւ, որ կարագացվեն Հայոց ցեղասպանության մասին հայերի պահանջները քննարկելու համար պատմաբանների հանձնաժողով հաստատելու աշխատանքները, այն դեպքում, երբ Գյուլի հետ հանդիպման ժամանակ, չնայած Լեռնային Ղարաբաղի մասին սկսված զրույցին, Սարգսյանը որեւէ ակնարկ չի արել Հայոց ցեղասպանությունից։

Նաեւ թուրքական թերթերն են գրում, որ հատկապես Վրաստանի վերջին իրադարձություններից հետո հայ-թուրքական լավ հարաբերությունները կարող են Թուրքիային տալ կարեւոր դեր այս տարածաշրջանում։

Ռազմավարական եւ միջազգային հարցերով հետազոտությոնների կենտրոնի վերլուծաբան Ստիվըն Ֆլենըգընը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը մինչեւ Վրաստանում սկսված ռազմական բախումն է ունեցել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մտադրություն։

՝՝Ու եթե նույնիսկ Թուրքիան այսօր փորձում է գրավել դիրք այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, այն մի դիվանագիտություն է, որը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար՛՛։

Վերլուծաբանը կարծում է, որ տարածաշրջանային լիակատար համագործակցությունը կօգնի, որ որեւէ երկիր այստեղ չհայտնվի Մոսկվայի ուղղակի ճնշման տակ ու միջամտության ներքո։

՝՝Այն նաեւ մեծ հնարավորություններ կբացի տարածաշրջանի սառեցված հակամարտությունները լուծելու գործին լծված Մինսկի խմբի առջեւ։ Կարեւոր է, որ տարածաշրջանի երկրները համոզվեն, որ միմյանց միջեւ խնդիրները լուծելու ամենաճիշտ ուղին համագործակցության եղանակն է։

՝՝Turkish Daily News՛՛ պարբերականի հոդվածներից մեկի համաձայն, ուշադրության են արժանի կես օր տեւած այս այցի ընթացքում խորհրդանշական քայլերը, որոնցից մեկը մահմեդական ավանդական ծոմից հրաժարվելով, Հայաստանի նախագահի հրավիրած ճաշին Թուրքիայի նախագահի մասնակցությունն էր։

Հետաքրքիր է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հայտարարությունը, քանի որ այն համարվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին լծված հայկակակն ամենագործուն կազմակերպություններից մեկը սփյուռքում։

Իր հայտարարությամբ այն հայտնում է հույս ու ներկայացնում վերապահություններ։

Կազմակերպության նախագահ Քեն Հաչիկյանի խոսքերով, ինքը հույս ունի, որ եթե հայկական կողմի գործուն քաղաքականությանը գումարվեն թուրքական կողմից իրական քայլեր, այն կարող է դառնալ դեպի իրական հաշտեցում տանող ճանապարհին կատարված կարեւոր քայլ։ ՝՝Իսկ թուրքական կողմն առաջին քննությունը կհանձնի, երբ այս երկրի նախագահը հայտնի Ծիծեռնակաբերդ այց կատարելու ցանկություն՛՛, ասում է նա։

XS
SM
MD
LG