Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում անշարժ գույքի գինը շարունակում է ապրել անկում


ԱՄՆ-ում վերջին օրերին նվազել է ոչ միայն բենզինի, այլեւ միջին արժեք ունեցող անշարժ գույքի գինը, ինչն անցալ տարվա համեմատ ցածր է 15 տոկոսվ։ Նման իրավիճակում շատերին է հետաքրքրում չվաճառվող տների թվի աճի պատճառը։

Դեռեւս վաղ է որոշումներ կայացնելն ու որոշակի քայլերի դիմելը։
Սակայն անշարժ գույքի գործակալները վստահեցնում են, որ շուկայում նկատվում է տրամադրվածության փոփոխություն։
Անշարժ գույքի գործակալ Ռոբերթ Հովելը հավելում է, որ անցալ ամիս շուկայում վաճառվող տների գինը բարձրացել է երեք տոկոսով։
Պահանջարկ շուկայում դեռեւս կա նրանց շրջանում, ովքեր տուն չեն գնել անցած մեկ երկու տարիներին։ Այժմ նրանց մոտ բարձրանում է գնելու ցանկությունը։

Վերջին հարցախույզները վկայում են որ ամերիացիները աեվելի դրական են տրամադրված տնտնեսության վերկանգնման հարցում։

Վստահ եմ, որ նկատելի են տնտեսական որոշ տեղաշարժեր, մասնավորապես բենզինի գների փոքր ինչ նվազելու պարագայում, սակայն ապագայի առումով վատատես եմ։

ԱՄՆ-ում, չնայած վաճառվող անշարժ գույքի գների աննշան տեղաշարժին, շուկայում դեռեւս շարունակվում է անշարժ գույքի գների անկման դեմ պայքարը։ Moody's Economy.com տնտեսական վերլուծությունների եւ տեղեկատվության ինտերնետային միջազգային ծառայության հիմնադիր Մարք Զանդին դրա պատճառը բացատրում է ֆինանսական շուկաներում այժմ տիրող խառնաշփութությամբ։

Վառելիքի բարձր գներն ավելի են ծանրացնում ԱՄՆ-ի առացն այն էլ փխրուն տնտեսությունը,։ Ըստ վերլուծաբանի, վառելիքի գները կարող են լինել զարգացող եւ ոչ զարգացող տնտեսությունների միջեւ տարբերության գլխավոր պատճառ։

Առժամանակ վերլուծաբանը հավելում է, որ ԱՄՆ-ի որոշ հատվածներում կարծես թե կանգ է առել անշարժ գույի գների կտրուկ անկումը։ Տնտեսագետների կանախտեսումներով, ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկայում աշխուժացում կսկվի հավանաբար 2009 թվականի կեսերին։


XS
SM
MD
LG