Մատչելի հղումներ

Հրապարակվել է ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի ամենամյա զեկույցը երկրում աղքատության ցուցանիշի մասին


Ըստ ԱՄՆ-ի կառավարության երեքշաբթի հրապարակված զեկույցի, երկրում աղքատության մակարդակի ցուցանիշը 2007 թվականից ի վեր փաստորեն մնացել է անփոփոխ։ Ուշագրավ մեկ այլ հանգամանք եւս ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի ամենամյա զեկույցի համաձայն երկրում նվազել է նաեւ բժշկական ապահովագրություն չունեցողների թիվը։ Նախագահ Բուշի վարչակազմի պաշտոնավարման տարիներին սա առաջին դեքն է։ Սակայն որոշ տնտեսագետներ քննադատում են կառավարության հիշյալ զեկույցը, քանի որ այն հստակ պատկերացում չի տալիս արդի տնտեսության վիճակի մասին։

Բնակչութայն վերջին հաշվառման տվյալները, ինչպես նաեւ զեկույցում տեղ գտած աղքատության մակարդակի ցուցանիշը, բնակչության տարեկան ընդհանուր եկամուտը եւ բժշկական ապահովագրություն ունեցողների ընդհանուր թիվը, նախանշում են այն մասին, որ ներկայիս իրավիճակն այդքան էլ ծանր չէ, որքան ներկայացվում է։ Օրինակ բնաչության հաշվառման կենտրոնից Դեյվիդ Ջոնսոնը վստահեցնում է, որ աղքատության ցուցանիշնը հիմնականում մնացել է անփոփոխ, այն դեքպում, երբ ընտանիքի տարեկան միջին եկամուտը աճել է մեկ տոկոսով, նշում է ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյից Դեյվիդ Ջոնսոնը։

Առժամանակ արձանագրվել է բժշկական ապահովագրություն չունեցողների թվաքանակի նվազեցում։ Անցյալ տարվա համեմատ այդ թիվը նվազել է մեկ միլոնով, քանի որ ավելի շատերն են գերադասում օգտվել առոձջապահության բնագավռում իրականցվող պետական ծրագրերից։ Ուշագրավ է, որ որոշ փորձագետներ համոզված են, որ զեկույցում նշված թվերը հստակ չեն ներկայացնում իրական պատկերը։
Վերջին մեկ տարին մարդկանց համար ֆինանսական առումով շատ ավելի ծանր է, քան 2007ի նույն ժամանակահատվածում էր, նշում է ՛՛Ամերիքըն Էնթըրփրայզ ՝՝ Ամերիկյան պահապնողական թեւին հարող քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների կենտրոնից Դուգլաս Բեշարովը։

Տվյալաները ունեն մեծ կարեւորություն, քանի որ ընտրական գործընթացում դրանք կազմում են տնտեսական բանավեճի անքակտելի մաս։ Էնն Քեյսի հիմնադրամը ոչ շահութաբեր, անպաշտպան ընտանիքների խնդինրերով զբաղվող իրավապաշտպան խմբավորում է։ Հիմնադրամի հանրային քաղաքականության հարեցով զբաղվող Մայքլ Լերասին , նշում է.

Թերեւս բոլորը կհամաձայնվեն, որ արդի ժամանակներում աղքատության բնորոշումն իրականում չի համապատասխանում աղքատ նկատվելու ընդունված միջազգային չափանիշներին։
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ ներկայումս ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի ծանր վիճակում է, քան այն ներկայացված է զեկույցում։ ՛՛Ամերիքն Էնթերփրայզ՝՝ հաստատության հաշվարկներով, եթե հաշվի առնվի երկրի այժմյան տնտեսական իրավիճակը, ապա աղքատության մակարդակի ցուցանիշը պետք է փոփոխվի եւ հավելվի լրացուցիչ մեկ միլիոնով։

XS
SM
MD
LG