Մատչելի հղումներ

Միջռասայական ամուսնությունները ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի սենատոր, դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի ծննդյան թվականներին, 1961-ին ԱՄՆ-ում սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ միջռասայական ամուսնությունները համարվում էին անօրինական։ Չնայած արդի ժամանակներում նմանատիպ ամուսնություններն օրինականության առումով այլեւս խնդիր չեն, այդուհանդերձ հանրային կարծիքն այդ թեմայով դեռեւս շարունակում է մնալ փոփոխական։
Այս զույգերը Չառլզ Սփիրմանը եւ Նենսի Բարնեթնն ամուսնացել են իննը տարի առաջ։ ԱՄՆ-ի Վերջինիա նահանգում
որտեղ եւ բնակվում են ամուսիները, մինչեւ 1967 թվականը միջռասայական ամուսնությունները համարվել են անօրինական։ Ուշագրավ է, որ 60-ականների վերջերին ԱՄՆ-ի գերագույն դատարանը քաղաքացիական իրավուքների ջատագովների՝ ներառյալ Ռիչարդ եւ Միլդրեդ Լովինգ ամուսնինների ճնշման տակ սկսեց խափանել միջռասայական ամուսնություններն արգելող օրենքները։

Մեծ խիզախություն էր անհրաժեշտ 40 տարի առաջ նման խնդրի դեմ իրավական պայքար մղելու համար։

Զույգերից յուրաքանչյուրն անցյալում եղել է ամուսնցացած, սակայն երկուսն էլ վստահեցնում են, որ ավելի վաղ հանիդպելու դեպքում կամուսնանային իրար հետ, սակայն Բըրնեթն ասում է, թե այդ դեպքում այլ խնդիրներ կառաջանային։
45 ամյա այս մարդուն քաջ հայտնի է, թե ինչպիսին կարող է լինել սեւամորթի կացությունը, եթե վերջինս բնակվում է բացառապես սպիտակամորթներով բնակեցված միավայրում։

Սակայն Ռաշել Լերմանի մայրը սպիտակամորթ էր եւ ամուսնացել էր յոթ տարի առաջ։ Ներկայումս նրանքունեն երեք տարեկան երկվորյակներ։ Ռաշելը նշում է, որ
մարդիկ մշտապես խոսում ենիր երեխաների արտաքինից նրանցմաշկի գույնի տարբերության մասին։ Սովորաբար սպիտակամորթները ասում են, թե ՛՛ինչպե՞ս դա պատահեց, որ մեկը ժառանգել էմոր, իսկ մյուսը հոր գույնը։՝՝

Չնայած տհաճ որոշ մեկնաբանությունների, Լերմանի հայրը, ով ծագում Նիգերիայից է հավատում է, որ իր երեխաների ապագան ԱՄՆ-ի մայրաքաղաում ՝Վաշինգտոնում կդասավորվի շատ ավելի լավ, քան իրենը, քնաի րո ինքը մեծացել է Բոստոնի արվարձաններում։

Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել ռասայական խառնուրդ։ Եւ խառնուրդների կյանքը նույնը չէ, ինչ որ օրինակ Հոլիվուդյան դերասանուհի Հալե Բերին է։
Մինչ ամերիկացիներին հայտնի կդառնային մանրամասներ սենատոր Բարաք Օբամայի, Օսկարի մրցանակակիր Հալե Բերի եւ գոլֆի գերաստղ Թայգր Վուդսի ընտանեկան եւ ռասայական ծագման մանրամասները, վերջիններս ԱՄՆ-ում արդեն իսկ հայտնի հանրային գործիչներ էին։

ԱՄՆ-ում ներկայումս նկատվում է միջռասայական ամուսնությունների նկատելի աճ։ Սեւամորթների եւ սպիտակամորթների մասին տիրող կոնցեպցիան ստեղծվել է արհեստականորեն մասնավորապես ԱՄՆ-ում։ Եւ ամերիկացիներն այժմ շատ ավելի խորն են գիտակցում, որ երկրում ապրում են ոչ թե երկու ռասաների ներկայացուցիչներ, այլ որ ԱՄՆ-ը բազմազգ պետություն է։ ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների

համաձայն ռասայական խառնուրդների թիվն ԱՄՆ-ում վերջին ժամանկահատվածում աճել է 25 տոկոսով։

XS
SM
MD
LG