Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրեցին հակահրթիռային պաշտպնաության վերաբերյալ պամանագիրը


Ըստ ԱՄՆ-ի արտգործ նախարարի համակարգը նպատակաուղղված է կանխել դարաշրջանի նորագույն սպառնալիքները, իչնպես նաեւ խորացնել ԱՄՆ-ը Լեհաստան հարաբերությունները պաշտպանության բնագավառում։

՛՛Արդի անհանգիստ ժամանակներում կարեւոր է ունենալ միեւնույն արժեքներն ու մոտեցումները կիսող գործընկեր՝՝ նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։

ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրերը ներառում են Պետրիոթ տիպի 10 համալիրների տեղակայում Լեհաստանում եւ ռադարի տեղակայում Չեխիայում։ Ըստ ԱՄՆ-ի բարձաստիճան պաշոնատարների հակահրթիռային պաշտպանության համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Այն ունի զուտ պաշտպանական նշանակություն եւ կօգնի դիմակայել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պես երկրնրերից բխող՝ հեռահար հրթիռների վտանգին։

՛՛Համակարգն ունի զուտ պաշտպանական բնույթ, հօգուտ մեր անվտանգության՝, նշել է Ռայսը։
Այդուհանդերձ Ռուսաստանը սուր քննադատել է հիշյալ ծրագիրն այն նկատելով Ռոսւաստանի անվանգության դեմ ուղղված անմիջական սպառնալիք։ Դեռեւս անցայլ շաբաթ ռուսական բանակի ազդեցիկ գեներալներից մեկը նախազգուշացրել էր, թե Լեհաստանը համաձանագիրը ստորագրելով եւեթ կհայտնվի վտանգավոր իրավիճակում։
Ըստ փորձագետների չի բացառվում, որ Ռուսաստանը կմշակի պատասխան գործողությունների՝ այն է ինքանպաշպանության նպատակով հարձակման ծրագրեր։
Համաձայնագրի կնքման ժամկետները համընկան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որի արդյուքնում արձանագրվել է միջազգային լարվածության աճելու տենդենց Ռուսաստանի նկատմամբ։

Այս ամսվա սկզբներին Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական տարածք նկատվող Հարավային Օսիա վրաց իշխանությունների կողմից զնուժ գործուղելուց հետո Ռուսաստանը դիմեց ռազմական միջամտության։ Այս քայլը նախազգուշացնող ազդանշան դարձավ Խորհրդային ճամբարի նախկին անդամակից պետությունների՝ ներառյալ Լեհաստանի համար։

Ըստ լեհական պաշտոնատարների Վրաստանում արդի հակամարտության բռնկումից հետո վերոհիշյալ համաձայնագրում որոշ կետերի շուրջ ստեղծված խոչընդոտներն անմիջապես հաղթահարվեցին։ ԱՄՆ-ը համաձայնեց աջակցել Լեհաստանին անվանգության բնագավառում սակայն այն պայմանով, որ վերջինիս տարածքում կտեղակայվի ամերիկյան հրթիռային համակարգը։

Համաձայնգրի ստորագրման արարողության ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալթ Տուսքը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը բնութագրել է բարդ եւ բարեկամական։
՛՛Գլխավոր նպատակին հասնելուց հետո ԱՄՆ-ը եւ Լեհաստանը անվտնագության առումով այժմ շատ ավելի ապահով են՝՝, նշել է վարչապետը։

Մեկուկես տարվա բանակցությունների արդյունք հանդիսացող փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար պահանջվում է նաեւ Լեհաստանի եւ Չեխիայի խորհրդարանների վավերացումը։

XS
SM
MD
LG