Հակասական լուրեր են ստացվում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցող կռիվների մասին։ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները եւ զորքեր է տեղակայելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում։ Իսկ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները բանակցել են կռիվները դադարեցնելու պայմանների շուրջ։ Սակայն Վրաստանը շարունակում է պնդել, որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումները։
Վրաստանի դեմ մղած հնգօրյա մարտերից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել էր դադարեցնել մարտական գործողությունները ասելով.
՛՛Նախահարձակը բավականաչափ պատժվել է եւ մեծ կորուստներ է կրել։ Վրաստանի զինուժը կազմալուծվել է՛՛։
Մեդվեդեւը չի բացառել հետագա գործողությունների հավանականությունը, սակայն խոստացել է ոչնչացնել ընդդիմության որեւէ կենտրոն ։ Նա պահանջել է նաեւ, որ Վրաստանը մշտապես դուրս գա Հարավային Օսիայից։
Այս հայտարարությունից մի քանի ժամ անց Վրաստանը հայտարարել է, թե ռմբակոծումները շարունակվում են Գորիում։
Ռուս Վրացական հակամարտության բռնկումից ի վեր սպանվել են ավելի քան 2ՕՕՕ հոգի եւ տասնյակ հազարավոր ուրիշներ էլ հեռացել են իրենց հայրենի հողերից։
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ժողովրդավարության օգտին կազմակերպված մի հանրահավաքում Ռուսաստանին մեղադրել է իր նախկին խորհրդային վերահսկողությունը վերահաստատելու ջանքերի մեջ։
՛՛Մենք դիմում են աշխարհին եւ խնդրում որ մեզ օգնեն։ Սակայն ռուսները մեկ տարի է ինչ նախապատրաստվել են այս գործողություններին՛՛, ասել է Սահակաշվիլին։
Նախագահ Բուշը խստորեն քննադատել է Ռուսաստանի գործողությունները այս ճգնաժամի ընթացքում ։ Իսկ ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ամեն տեսակի ռազմական գործողությունները Վրաստանի դեմ։
՛՛Խիստ կարեւոր է այժմ որ բոլոր կողմերը համաձայնեն զինադադարի շուրջ եւ անհրաժեշտ է որ ռազմական բոլոր գործողությունները դադարեն այժմ՛՛, ասել է Ռայսը։
Չնայած ռազմական հակամարտության ավարտի հավանականությանը, քաղաքական պայքարը ավարտված չէ։ Ռուսաստանն այժմ պահանջել է Վրաստանի նախագահի հրաժարականը։ Ւսկ Սահակաշվիլին, իր հերթին, ասում է, թե Ռուսական խաղաղապահ ուժերը իրականում իր երկիրը գրաված ուժեր են։