Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել է 2001 թվականին սիբիրախտի տարածման եւ այդ  գործով հետաքննվող ԱՄՆ-ի բանակի հետազոտական լաբորատորիայի գիտնական Բրյուս Այվենսին վերաբերող 200 էջից բաղկացած  փաստաթղթերը, ով օրերս գործել է ինքնասպանություն


ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել է 2001 թվականին սիբիրախտի տարածման եւ այդ գործով հետաքննվող ԱՄՆ-ի բանակի հետազոտական լաբորատորիայի գիտնական Բրյուս Այվենսին վերաբերող 200 էջից բաղկացած փաստաթղթերը, ով օրերս գործել է ինքնասպանություն։ Ըստ հետաքննության Այվընսը գործել է սեփական նախաձեռնությամբ։
Հիմնվելով Այվենսի դեմ հավաքված չոր փաստերի վրա վստահենում ենք, որ Այվենսնը միայնակ է կրում հիշյալ գործողությունների պատասխանատվությունը, նշել է ԱՄՆ-ի դատախազ Ջեֆրի Թայլորը։ Սիբիրախտի դեպքերի ժամանակշրջանումդեռեւս գոյություն չունեցող կատարելագործված արդի զննումները օգտագործելով հետաքննչական աշխատակազմին հաջողվել հայտաբերել սիբիրախտի փոշու անոթը, որն աձամբ գործածել էր Բրյուս Այվընսը։

35 տարի շարունակ Բրյուս Այվենսը աշխատել է Ֆորթ Դիթրիքի հետազոտական լաբորատորիայում։ Նրա հետազոտությունները կենտրոնացած էին սիբիրախտի դեմ պատվաստանյութ զարգացնելու վրա։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումից կարճ ժամանակ անց փոստով մի շարք հաստատություններ ուղվարկված սիբիրախտի փոշին պատճառ դարձավ մահվան հինգ դեպքերի, ինչպես նաեւ հիվնադությամբ վարակվել էր 17 անձ։ Այս շաբաթ ԱՄՆ-ի կառավարական բարձրաստիճան պաշտոնատաներ հանդիպեցին սեպտեմբերյան հարձակումից տուժածների եւ նրանց ընտանիքների անդամներին վերջիներիս ծանոթացնելու Բրյուս Այվընսի դեմ հարուցված դատաքննության գործընթացի հետ։

XS
SM
MD
LG