ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը Մարիե Յովանովիչին հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում։
Նրա նշանակմանը դեմ քվեարկեց Կալիֆորնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը, ասելով, թե այսպիսով քվեարկում է ի պաշտպանություն ճշմարտության եւ ցավ հայտնեց, որ Յովանովիչն այսօր էլ չի արտասանում ՝՝ցեղասպանություն՛՛ բառը։
Յովանովիչի հաստատման օգտին քվեարկեց նախորդ լսումների ժամանակ նրան Հայոց ցեղասպանության հարցով ամենախիստ հարցերն ուղղած սենատոր Ռոբերտ Մենենդեսը, հայտարարելով, որ իր քվեն չի նշանակում ցեղասպանության հարցում Բուշի վարչակազմի արատավոր քաղաքականության հաստատում։