Մատչելի հղումներ

ԵԽԽՎ-ի որոշման շուրջ


Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովր, գտնելով հանդերձ, որ Հայաստանում պատշաճ կերպով չեն իրականացվել ժողովրդավարական կարգերը վերականգնելու հարցով ներկայացված պահանջները, երկրի իշխանություններին այն տալիս է 6 ամիս ժամանակ այս քննությունը հանձնելու համար։

Ինչպես քաղաքական վերլուծաբան Արմեն Խարազյանն է ասում.

՝՝Այս զարգացումը միանշանակ մեկնաբանությում չի ստացել բոլոր շահագրգիռ կողմերից։ Ոմանք, հատկապես իշխանական ճամբարում այն համարում են հաջողություն, ընդդիմությունը՝ գնահատում որպես անհարգի առավելությում՝ տրված իշխանություններին՛՛։

Այսօր մեծ տարաձայնությունների տեղիք է տալիս 1915 թվականի իրադարձությունները քննելու նպատակով, հայ-թուրքական հանձնաժողով հաստատելու թուրքական կողմի առաջարկը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունվելու փաստը։

Ինչպե՞ս կարող է Հայաստանի որեւէ նախագահ բոլոր հայերին ի զարմանս ընդունել Հայոց ցեղասպանությանն առնչվող որեւէ անակնկալ որոշում։ Չէ որ սա համահայկական ցավ է, ասում են շատերը։

Սակայն ոմանք էլ կարծում են, որ այս եւ Հայաստանում ֆուտբոլային խաղ դիտելու համար Թուրքիայի նախագահ Գյուլին այստեղ հրավիրելու Սարգսյանի հայտարարությունները Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի իշխանությունների համար ցանկալի ձայներ ապահովելու նպատակ էին հետապնդում։

Դրանից, ի դեպ, շատ էր ոգեշնչվել Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը մի քանի օր առաջ Վաշինգտոնում ասաց, թե Սարգսյանի խոսքերի պատճառով, ինքը չի կարողանում թաքցնել իր ուրախությունն ու ժպիտը։

Սակայն եթե նույնիսկ այդպես է, ունի՞ որեւէ մեկը Հայոց ցեղասպանության հարցը շահարկելու իրավունք Հայաստանում։

Չէ որ, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պահանջները կատարելու համար Հայաստանի իշխանություններին հարկավոր էր ոչ թե ժամանակ, ինչը նրանց տրվեց 6 ամսվա տեսքով, այլ՝ կամք ու պատրաստակամություն, որոնք դեռեւս հարկավոր է ձեռք բերել։

XS
SM
MD
LG