Մատչելի հղումներ

Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։


Յոթ տարի առաջ Բոնի Օստրովսկին խնդրեց իր բժիշկին կատարել լրացուցիչ գերձայնային եղանակով ստուգումներ, քանի որ մամոգրամայի արդյունքում նրա կրծքում չէին հայտնաբերվել ուռուցքներ։ Գերձայնային ստուգման ժամանակ կնոջ ձախ կրծքում նկատել էին անսովոր գոյացություն, որի հյուսվածքի մի մասն անմիջապես ուղարկվել էր լաբորատոր ստուգումների։ Պարզեց, որ Բոնիի մոտ հայտաբերված անսովոր գոյացությունը ոչ այլ ինչ է քան կրծքի ագրեսիվ զարգացող ուռուցք։

Ստուգման արդյուքները սակայն չզարմացրեցին Ջոնս Հոֆկինսի բժշկագիտության կենտրոնի ուռուցքաբան Վենդի Բերգին։ Նրա բնութագրմամբ քաղցկեը կարող է թաքնվել կրծքի նորմալ հյուսվածքներում, այնպես, ինչպես բեւեռային արջը կփորձեր թաքնցվել ձնաբքի ժամանակ։

ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում գտնվող Ջոնս Հոփկինիս կրծքի ուռուցքի բժշկագիտական հետազոտությունների կենտրոնում Վենդի Բերգի գլխավորությամբ գիտնանականների մի խումբը ներկայումս հետազոտում է գերձայնային ստուգումների արդյունավետությունը։

Հետազոտությանը մասնակցել են մոտավորապես 2000 կանայք։ Հատկանշանական է, որ նրանցից յուրաքանչուրն ուներ կրծքի կոշտ հյուսվածքներ, ինչպես նաեւ բոլորին կատարել էին ինչպես մամոգրաֆիայի, այնպես էլ գերձայնային ստուգումներ։

Վենդի Բերգը նշում է, որ մամոգրամայի արյդունքները չնայած ընդհանուր առմամբ բավարար էին, սակայն այն չէր գրանցել նաեւ մեծ թվով ուռուցքներ։

Երկու հազար մասնակիցներից 40-ի մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ, սակայն մամոգրամայի ստուգումների ընթացքում հայտաբերվածների թիվը կազմում էր միայն դրա կեսը։

Մամոգրամայի ստուգումների արդյունքում ստացված տվյալների ճշգրտությունը 78 տոկոս է, սակայն եթե համատեղ անցկացվեն նաեւ գերձայնային ստուգումներ, ապա արդյուքնում ախտորոշման ճշգրտությունը կլինի 91 տոկոս։

Հետազոտողը նախազգուշացնում է, որ չի կարելի բավարարվել բացառապես գերձայնային ստուգումներով, սակայն այդ եղանակը կարող է կիրառվել որպես ստուգման հավելյալ միջոց հատկապես այն կանանց շրջանում, ում հյուսվածքները համեմատաբար ավելի խիտ են։ Կանայք պարտադիր պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ գերձայնային ստուգումներ անցնելու համար։ Հետազոտությունն ամբողջությամբ հրապարակվել է ամերիկյան բժշկագիտական ընկերակցության ամսագրում։

XS
SM
MD
LG