Մատչելի հղումներ

Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։


՛՛Ռոք զը վոթ՝՝ հասարակական կազմակերպությունը հորդորում է երիտասարդ ամերիկացիներին մասնակցել նախագական ընտրություններին։ Կազմակերպության ջանքերի շնորհիվ է, որ ԱՄՆ-ի ընտրություննեի պատմության մեջ առաջին անգամ նախնական ընտրություններին մանսակցելու համար գրանցվեցին աննախադեպ մեծ թվով երիտասարդներ։Հեզեր Սմիսը, ով կազմակերպության գործադիր տնօրենն է նշում է, որ նախնական ընտություններում քվերակողների թիվն այս տարի եռակի անգամ գերազանցում է նախորդ չորս տարիների համեմատ։

Էքսիթ փոլի արդյուքնում պարզվել էր, որ երիտասարդների հիմանկան մասը ով քվեարկել է նախագահության համար դեմոկրատական կուսակցության թեկնածու սենատոր Բարաք Օբամայի օգտին, անցյալում երբեւիցե չի մասնակցել ընտրական գործընթացներին։ Սակայն միայն երիտասարդները չեն, ովքեր ակտվիվորեն մասնակցում են նախնական ընտրություններին։

Ասոշիեթիդ Փրեսի իրականցված հարցումների համաձայն ավելի քան 3,5 միլիոն նոր ընտրողներ են գրանցվել մասնկացելու այս տարվա նախագահական նախնական ընտորւթյուրններին։ Նոր գրանցվողների հիմանկան մասը քաղաքում եւ շրջաններում բնակվող սեւամորթեր ամերիկացիներն են եւ կանացի սեռի ներկայացուցիչները։

Վաշինգտոնի Փյու հետազոտական կենտրոնից Սքոթ Քիթըրը նշում է, որ մասնավորապես դեմոկրատներին նախապատվություն տվող ընտրողների նման մեծ թիվ կանախտեսելը սկզբնական փուլում դժվար էր։

Ջոն Մքեյնի՝ մինջեւ հանրապետական կուսակության կողմից նախագահի վերջնական թեկնածու առաջադրվելը մեծ ընտրազանգված էր նաեւ հանրապետականներին նախապատվություն տվողների թիվը։

Սակայն Փյու կենտրոնի վերլուծաբանը հավաստում է, որ նոր գրանցված ընտրազանգվածը հիմնակնում իր նախապատվություն է տալիս դեմոկրատ թեկնածուին՝ Բարաք Օբամային։

Հետաքրքրությունների բեւեռացման այդ տենդենցը նա բացատրում է ԱՄՆ-ում առաջին կին եւ առաջին սեւամորթ նախագահ ընտրվելու հավանակնությունը։Այդուհանդերձ քաղաքական վերլուծաբանների կարծիքով նախնական ընտրություններին գրանցվաների թիվը չի կարող երաշխավորել նման թիվ համընդհանուր ընտրությունների ժամանակ։

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի ընտրական համակարգի հետազոտությունների կենտրոնից Քուրթիս Գենզի կարծիքով դեռեւս վաղ է ընտրական զանգվածի մասնացկության թվաքանակը կանխատեսելը։ Նա չի բացառում, որ կմասնակցեն մեծ ծվող ընտրողներ, սակայն պարտադիր չէ, որպեսզի մանսակցողների թիվը գերազանցի նախորդ ընտրությունների քվեարկողներին։

Գենզի կարծիքով, եթե Դեմոկրատական կուսակուցթյունը Բարաք Օբամային առաջադրի նախագահության վերջնական թեկնածու, մի բան, որ ներկայումս ակնկալում են փորձագետները, ապա դեմոկրատներին՝ մանսավորապես Հիլարի Քլինթոնին նախապատվություն տվող ընտրողների թիվը ենթադրաբար կնվազի։

Գենզը նաեւ հավելում է, որ սենատոր Օբաման նոյեմբերի նախագահական ընտրություններում հանապետական թեկնածու Ջոն Մքեյնին հաղթելու համար պետք է իր կողմ գրավի աշխատավորների սպիտակամորթ խավի աջակցությունը։

XS
SM
MD
LG