Վաշինգտոնում Բրուքինգզի հաստատության ԱՄՆ-ի եւ Եւրոպական հարցերով կենտրոնում Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն կենտրոնացավ եկող վեց ամիսներին ՆԱՏՕ-ին ու եւրանտլատյան այլ հաստատությունների անդամակցելու համարՎրաստանի կողմից իրականացվելիք քայլերի վրա։ Խոսեց ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական եկող ընտրությունների եւ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մասին։
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը նա կապում էր մնացած բոլոր խնդիրների հետ։
Նշելով ՆԱՏՕ-ին անդամակցելու կարեւորությունը՝ նա ասաց, թե դժվարանում է հասկանալ Ռուսաստանի ընդդիմությունն այս հարցում։
՝՝Չէ որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող բոլոր երկրներն ունեն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է միանալ լավ հարաբերություններ ունեցող այդ երկրներին։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ԱՄՆ-ին եւ Եւրոպական Միությանը՝ Ռուսաստանին դատապարտելու ու միջազգային օրենքները հարգելու հարցով Մոսկվային ուղղած կոչերի համար՛՛, ասաց նա։
Վրաստանի խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ջանքերի համար ժամանակին Ռուսաստանի կողմից այս վերաբերմունքին արժանացան մերձբալթյան երկրները, սակայն այսօր աստիճանաբար բարելավվում են նրանց միջեւ հարաբերությունները, ինչը կարող է տեղի ունենալ նաեւ Վրաստանի դեպքում։
Նա գտնում է, որ ժողորդավարության ճանապարհին ու պետականության կայացման գործընթացում սխալներն անխուսափելի էին, սակայն հաշվի առնելով բարեփոխությունների կարճ ժամանակահատվածը, կարելի է ասել, որ Վրաստանը հասել է նկատելի հաջողությունների։
Սակայն այն հարցին, թե որոնք էին անկախությունից հետո թույլ տրված սխալները, Նինո Բուրջանաձեն չցանկացավ պատասխանել։
Նա հույս ունի, որ Ռուսաստանը եւս կդառնա ժողովրդավարական երկիր, ինչը կբխի նաեւ մյուս երկրների, այդ թվում՝ Վրաստանի շահերից։
՝՝Հույս ունեմ, որ Դմիտրի Մեդվեդեւը կփորձի բարելավել ռուս-վրացական հարաբերությունները։ Ռուսաստանն ունի միջազգային համայնքում հարգանքի արժանի անդամ լինելու պատճառներ եւ կարծում եմ, մեր երկրների երկկողմ հարաբերությունները կսկսեն բարելավվել հունիսին՝ երկու նախագահների հանդիպումից հետո՛՛, ասաց Բուրջանաձեն՝ ավելացնելով.
՝՝Վրաստանն ունի պետականության երեք հազար տարվա պատմություն եւ էլի կգոյատեւենք։ Սակայն կտուժի նաեւ աշխարհը, եթե ստեղծվի նոր խորհրդային միություն, հաստատվի երկաթե վարագույր, սկսվի նոր սառը պատերազմ։ Կարծում եմ, որ Ռուսաստանը չի գնա Վրաստանի հետ պատերազմ սկսելու հիմար քայլի՛՛։
Նա հույս հայտնեց, որ հակառակ դեպքում միջազգային համայնքը լուռ չի մնա այնպես, ինչպես մնաց սրանից հարյուր տարի առաջ։
Նինո Բուրջանաձեն վերջում ասաց, թե մտադիր չէ իր թեկնածությունը դնել խորհրդարանական նոր ընտրություններում, սակայն ՝՝ի շահ Վրաստանի՛՛, կշարունակի մնալ քաղաքականության մեջ։
Ms. Burjanadze was elected speaker of the Georgian Parliament in November 2001 and re-elected in March of 2004 after the peaceful “Rose Revolution” of November 2003. She was one of the leaders of the movement and served as interim president after the resignation of President Shevardnadze. She again became the interim president of Georgia after President Saakashvili’s resignation in November 2007 and before the presidential elections in January of this year. Ms. Burjanadze has been elected to the Georgian Parliament three times since 1995.
Brookings Vice President and Director of Foreign Policy, Carlos Pascual will provide introductory remarks and CUSE Director Daniel Benjamin will moderate. After Ms. Burjanadze’s address, she will take questions from the audience.