Մատչելի հղումներ

Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 


Երուսաղեմ քաղաքի ամենաբանուկ փողոցներից է Բեն Յհուդա։ Քաղաքի կենտրոնը սովորաբար միշտ մարդաշատ է եւ խցանված զբոսաշրջիկներով։ Ոչ վաղ անցյալում հնարավոր չէր ազատ քայլել այս վայրերում։ 1987 թվականին Պաղեստինյան երկրորդ ապստամբության՝ Ինթիֆադայի ժամանակ տեղի ունեցած բռնությունների արդյունքում Երուսաղեմում սպանվեցին հազարավոր հրեաներ եւ պաղեստինցիներ։

Ներկայումս իսրայելցիներից շատերի համար՝ ներառյալ այս սրճարանի տիրոջ, Ինթիվադան սոսկ հեռավոր անցյալի մասին հիշողություն է։ Սրճարանի նոր հատվածը ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դրսի մասում տեղադրված են սեղաններ։ Տարիներ առաջ երազել անգամ հնարավոր չէր անգամ մտացել նման սրճարան կառուցելու մասին, քանի որ այս վայրերը դարձել էին ինքնասպան ռմբահարուների մշտական ահաբեկչության թիրախ։ Սրճարանի տերն ու նրա աշախտողները վստահեցնում են, որ արդի ժամանակներում անվտանգության ամրագրումը գործարարներին ներշնչում է ապագայի հանդեպ վստահությամբ։

Ամենուր տեղակայված պահակատերն ու բարձր պատերը իսրայելցիների անվտանգության երաշխիքն են։ Այս պատը Իսրայելի անվտանգությունն ապահովող 700 կիլոմետր երակարություն ունեցող պատնեշի մի հատվածն է։ Այն ձգվում է Իսրայելի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի գրավյալ տարածքների սահմանի երկայնքով։ Պատնեշը փակում է Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվող պաղեստինցիների մուտքը Իսրայել։ Պաղստինցիները պնդում են, որ պատնեշն անօրինական է, իսկ պահակակետերր սահմանափակում են Արեւմտյան Հորդանանում եւ Իսրայելում տեղաշարժվելու նրանց իրավունքները։

Ըստ պաշտոնակաա Իսրայելի այդ միջոցառումներն հետապնդում են ռմբահարումները կանխելու միտում։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հրեական պետությունը չնայած բազմիցս անգամներ ենթարկվել է արաբական բանակի հարձակումներին, այդուհանդերձ կարողունակ է գտնվել հաղթահարել եւ գոյատեւել ճակատագրի դժվարագույն փորձությունները։ Իսրայելը ստեղծման օրվանից պատերազմել է իր հարեւան վեց արաբական պետությունների դեմ։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում Իսրայելը խաղաղության համաձայնագրեր է կնքել արաբական վեց պետություններից միայն երկուսի հետ։ Հրեաներից շատերը համոզված են, որ իսրայելցիներին պատմական փորձությունները հաղթահարելու եւ գոյատեւելու ուժ է ներշնչել նրանց հավատքն ու վստահությունը։

Երուսաղեմի փոքրիկ այս հրատարակչության տնօրեն Գերսոն Քոհենը պատմում է, որ 1948 թվականին նա Երուսաղեմում էր եւ ծառայում էր բանակում։ Այն ժամանակ Երուսաղեմում բնակվում էր 70 հազար հրեա, իսկ ամբողջ Իսրայելում հրեաների թիվը հազիվ հասնում էր կես միլիոնի։ Սակայն իսրայելցիներից ոչ մեկն անգամ այդ օրերին չէր կասկածում, որ հաղթելու է պատերազմը։ Իսրայելի առաջատար քաղաքագետներից է Յեհեզկել Դրորի կարծիքով Իսրայելի մեծաթիվ նվաճումները կարելի է անվանել հերոսական, քանի որ դժվար է գտնել մեկ այլ նախադեպ, երբ մշտապես տեղաշարժվող որեւե ժողովուրդ հիմնի նման՝ յուրահատուկ պետություն։ Սակայն այդ ձեռքբերումները դեռեւս բավարար չեն ապագայի ընտրության հարցում։

Իսրայելի ճակատագիրը կարող է շրջադարձորեն փոխվել Իրանի արդի քաղաքականության արյդունքում։ Միջուկային տեխնոլոգոիաներ զարգացնող իրանը եւ երկրի նախագահ՝ Մահմուդ Ահմադինեջադը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելը պետք է ջնջել քարտեզից։ Միեւնույն ժամանակ Իսրայելի ղեկավարները բացառում են միջուկային Իրանի գոյությունը։

Հրեական պետության ապագան կարող է փոխել մեկ այլ գործոն եւս։ Հարց է, թե արյդո՞ք Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների արյդունքում իսրայելցիներին կհաջողվի Հորդանան գետի արեւմտայն ափին եւ Գազայի գոտում բնակվող արաբների հետ կարգավորել երկարատեւ իր հակամարտությունները։

Քաղաքագետ Քոհենը նշում է, որ Իսրայելը ցանկանում է լուծումներ գտնել արաբների հետ, սակայն անհաջողության դեպքում էլ հրեաները պարտավոր են հավատալ, որ հաղթելու են։ Եւ այդ կարգախոսով, առօրյա սպառնալիքները հեգնելով իսրայելցիները շարունակում ապրել մի տարածքում, որը երեք հազար տարի հրեաների համար չի դադարել հայրենիք լինելուց։

Աշխարհի տարբեր անկյուններից հրեաները անդադար գալիս են Երուսաղեմ աղոթելու հուդայականության սրբագույն վայրում՝ Արեւմտայն պատի մոտ։Քաղաքագետ Յեհեզկել Դրորը նշում է, որ հրեաները, ովքեր նախընտրում են բնակվել Իսրայելում մեկընդմիշտ հանձանռություն են ստանձնում ապավինելու միմյանց։

Դա նշանակում է, որ եթե որեւե մեկն իրեն համարում է հրեական ժողովրդի զավակ եւ հոգում կրում է հրեաների հավատքը, անկախ գտնվելու վայրից այդ անհատը մշտապես հավատարիմ եւ հանձնառու կլինի հրեա ժողովրդին։ Նրա կարծիքով դա՝ Իսրայելի մեծագույն նվաճումն է։

XS
SM
MD
LG