Մատչելի հղումներ

Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 


Մոտակա ժամանակներում քաղցկեղ հիվանդության բուժման բնագավառում հավանաբար կարձանագրվի մեծ առաջընթաց։ Ներկայումս ամերիկացի բժիշկները հետազոտում են գլխուղեղի ուռուցքի փորձնական բուժումների արդյունքները։ ԱՄՆ-ի չորս հիվանդանոցներում գլխուղեղի ուռուցք ունեցող տասնյակ հիվանդներ, որոնց բուժում են կարիճի թույնի հիման վրա պատրաստված դեղամիջոցով ներկայումս գտնվում են բարվոք վիճակում։ Մանսագետները տեղեկացնում են, որ բուժման արդյունքում գլխուղեղում կրկին վերարտադրվում են առողջ բջիջներ։

2003 թվական էր, երբ մասնագետները Փեթրիք Բրեների գլխուղեղում հայտաբերեցին կյանքին վտանգ սպառնացող մահացու ուռուցք։ Բրեներին ապրելու համար մնացել էր ընհամենը մեկ ամիս։ Երբ բուժման ավանդական եղնակաները՝ ներառյալ քիմիական բուժումը, չարդարացրին Բրեների գլուխուղեղում ուռուցքի տարածումը կանխելու սպասումները, նրան հարկադրված տեղափոխեցին Ֆլորիդայի հիանդանոցին կից փորձնական բուժումներ իրականացնող ուռուցքաբանության ինստիտուտ։

Այստեղ մանսագետները նրան սկսեցին բուժել Իսրայելական հսկայական դեղին կարիճի մաքրագույն թույնի պրոտեինով։ Ուռուցքային բջիջներին տեղային ճառագայթում տալու համար կարիճի թույնը համակցվել էր ռադիոակտիվ յոդի հետ։

Այժմ երեք տարի անց Բրեներին բուժող բժիշկ Նիկոլաս Ավգերոպուլոսը նշում է, որ իր հիվանդի առողջական վիճակը ախտորոշումից հետո տասն անգամ բարելավվել է։ Բժիշկա համոզված չէ, թե հատկապես որն է հիմանկան պատճառը Բրեների կազդուրման եւ բժիշկի կարծիքով պարտադիր չէ, որպեսզի բոլորի մոտ արձանագրվեն նման արդյուքներ։ Թերեւս դա է փորձնական բուժման արյդուքների հետազոտման նպատակը։

Ընունված եղնակներով քաղցկեղի բուժման արդյունքում ոչնչանում են նաեւ առողջ բջիջները, մի բան որ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, սակայն կարիճի թույնի յուրահատկությունը նրանում է, որ այն որսում է միայն ուռուցքի անառողջ բջիջները։ Ռադիոակտիվ յոդի հետ կարիճի թույնի համակցությունը կիրառում են չարորակ ոռուցքի բջիջները ոչնչացնելու համար։

Ամեն շաբաթ հիվանդն ընդունում է թույնի համակցությունը, որը կատետորի միջոցով ներարկում են հիվանդի գլխից։

Բրեները՝ ԱՄՆ-ում ամեն տարի գլխուղեղի ուռուցքով ախտորոշված 200 հազար հիվնադներից մեկն է։ Կարիճի թույնի հիման վրա պատրաստված դեղորայայքով բուժումներ ընդունած բոլոր հովանդների առողջական կացությանը մասնագետները հետեւում են մոտիկից։ Նույն եղանակով քաղցկեղի այլ տեսկաների բուժման եղանակների հետազոտություններում եւս արձանագրվել են դրական արդյուքներ։ Ակնկալվում է առաջիկայում ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վարչությունը կհաստատի կարիճի թույնի համակցությամբ արդադրվող դեղերի արտադրությունն ու դրանց կիրառումը քաղցկեղի բուժման բնագավառում։

XS
SM
MD
LG