Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության ահաբեկչության մասին զեկույցը


ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության ահաբեկչության մասին զեկույցըԿոնգրեսի նախաձեռնությամբ կազմաված 2007 թվականի զեկույցում նշված է նաեւ, որ առաջիկայում Հյուսիսային Կորեան կարող է հանվել ահաբեկչական երկրների ցանկից։

Իրանը դասակարգվել է որպես ահաբեկչությունը հովանավորող ամենա-ակտիվ պետություն։ Կոնգրեսի նախաձեռնությամբ կազմված զեկույցում նշված է, որ Թահրանը պաշտպանում է Պաղեստինում կարծր դիրքորոշում ունեցողներին, Լիբանանում հեզբոլայի ռազմամոլներին, Իրաքում ապստամբ ուժերին եւ Աֆղանստանում թալիբանի ուժերին։

ԱՄՆ-ի արտգործանանրարության հակա-ահաբեկչության վարչության պետ Դել Դիլեի կարծիքով Իրաքի ապստամներին եւ թալիբանի ուժերին օգնելու Իրանի մարտավարությունը հետապնդում է ամերիկայն զինված ուժերին մշտապես լարված պահելու միտում։Զեկույցում նշված է, որ Ալ Քայդան շարունակում է մնալ ԱՄՆ-ի եւ դաշնակից պետությունների համար գլխավոր սպառնալիք, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունը, որի շարքերը 2001 թվականից հետո նկատելի սակավացել էին, Պակիստանի որոշ շրջաններում վերականգնելով ուժերը, շարունակում է համալրել իր շարքերը։ Այդուհանդերձ զեկույցում նշված է, որ 2006 թվականից հետ աշխարհում նկատելի է ահաբեկչական գործողությունների նվազում, ինչպես նաեւ կտրուկ նվազել են ահաբեկչական հարձակումները նաեւ Իրաքում։ Սակայն ահաբեկչության հետեւանքով մահացությունների թիվը քառապատկվել է հատկապես Պակիստանում, քանի որ երկրի հեռավոր շրջաններում իշխող ծայրահեղականները բռնի պայքար են սկսելԻսլամաբադի կառավարության դեմ։

ԱՄՆ-ի կառավարության հակա-ահաբեկչության ազգային կենտրոնի հավաքագրած տվյալներ համաձայն, ըստ հիշյալ կառույցի փոխտնօրեն Ռաս Թրավերսի, 2007 թվականին իրագործված ահաբեկչական հարձակումների արդյունքում սպանված կամ վիրավորված մարդկանց հուսուն տոկոսը մզկիթներում կամ կրոնական դպրոցներում գտնվող մահմեդականերն էին։ Թրավերսը հավելում է, որ Ալ Քայդան չի ընդունում քաղաքացիական բնակչության շրջանում մահացությունների համար իր մեղավորությունը։

Վերջերս ստացվել էր Ալ Քայդայի ղեկավարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կազմակերպությունը չի հարձակվումկամ սպանում խաղաղ բնակիչներին։ Սակայն պարզվել է, որ միայն Ալ Քայդայի հետ կապ ունեցող խմբերի հարձակումների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում սպանվածների թիվը մոտավորապես հասնում է հինգ հազար չորս հարյուրի։

Իրանը, Սիրիան, Հյուսիսայի Կորեան, Սուդանը եւ Կուբան շարունակում են մնալ ԱՄՆ-ի Արտգործ նխարարության ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում։

Հայտնի է, որ Հյուսիային Կորեան 1987 թվականից հետո չի հովանավորել որեւե ահաբեկչական գործողություն։ Չի բացառվում, որ առաջիկայում այդ երկիրը կհանվի ահաբեկչական երկրների ցանկից, առավելեւս, որ հիշյալ կետը համարվում է միջուկային ծրագրերը դադարեցնելու հարցի շուրջ վեցյակի բանակցությունների բաղադրամասերից մեկը։

XS
SM
MD
LG