Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում


Այս օրերին ԱՄՆ-ի Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում անցկացվելիք նախնական ընտրությունների շուրջ ծավալված քաղաքակական վերլուծությունների գլխավոր թեման՝ երկիր տնտեսական կացությունն է։ Եկրու նահանգների ընտրողների համար ծրագրավորված Դեմոկրատական կուսակցության երկու թեկնածուների հեռուստատեսային հագեցված եւ լավ մշակված ելույթները ավելի են բորբոքում ընտրողների հույզերը։ Սենատոր Հիլարի Քլինթոնը իր ուղերձում շեշտադրեց, որ մասնվորապես Ինդիանայում ընտրությունները վերաբերում են բացառապես աշխատատեղերին։

Սենատոր Բարաք Օբաման իր ելույթը զարգացրեց նույն ուղղությամբ նշելով, որ Ինդիանան եւ դրան հարակից՝ իր ծննդավայր Իլինոիս նահանգը ամենաշատը կարիք ունեն փոփոխությունների։Քլինթոնի եււ Օբամայի ուշադրության կենտրոնում էր վառելիքի գները։Այդ առթիվ Օբաման ընտրողներին խոստացավ, որ նավթարդյունաբերակաա հզոր ընկերություններին նախագհա դառնալուց հետո կպարտադրվի վճարել տուգանքներ չնախատսեված շահույթների դիմաց, իսկ այդ գումարները կօգտագործվեն այլընտրանքային վառելիք արտադրելու համար։

Ընտրողների հետ իր հանդիպումների ժամանա նախագահության հանրապետական թեկնածու Ջոն Մքեյնը կենտրոնացավ առողջապահության հարցերի շուրջ, նշելով, որ անհրաժեշտ է երկրում ստեղծել այնպիսի մի համակարգ, որը մատչելի կլինի բոլորին։Առժամանակ Չիկագոյի եկեղեղեցիներից մեկի քահանա Ջերեմիա Ռայթի վերջին հայտարարությունները պատճառ դարձան լուրջ խնդրի՝ սենտոր Բարաք Օբամայի համար։

Քահանան հայտարարել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրագործված ահաբեկչական հարձակումը ամերիկայն կառավարության քաղաքականության դեմ ուղղված պատասխան գործողություններն էին։ Օբաման փորձում կանխել քահանայի հետ իր երկարատեւ փոխհարաբերությունների շուրջ շահարկումները, նշելով, որ հիսթափված է քահանա Ռայթի մեկնաբանություններից։

Քահանայի պնդումները վիրավորական են ինչպես ինձ, այնպես էլ բոլոր ամերիկացիների համար։ Դրանք պետք է դատապարտվեն։ Սենատոր Օբաման վստահեցրեց, որ ինքն հստակորեն եւ աներկիմաստ է այդ հարցում։

Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ քահանա Ռայթի մեկնաբանությունները կարող են բացասաբար ազդել ընտրողների՝ մանսավորապես Օբամայի աջակիցների վրա, եթե վերջինիս դեռեւս անհրաժեշտ կլինի դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուի առաջդրման համար իր կողմը գրավել ավելի շատ պատգամավորների, իսկ ավելի ուշ՝ նոյեմբերի նախագահական ընտրություններում պայքարել հանրապետականթեկնածու Ջոն Մքեյնի դեմ։

XS
SM
MD
LG