Այս գաղափարը ծնվել է տարիներ առաջ, երբ Ալբերթ Մագվայերը եւ նրա կինը՝ Ջին Բերնեթը դեռեւս սովորւմ էին բժշկագիտության դպրոցում։ Մի օր Ալբերթն իր կնոջը հարցնում է, թե արդյո՞ք հավատում է, որ հնարավոր է գեներն ինչ որ ձեւով տեղադրել կենդանի օրգանիզմի ցանցաթաղանթ։
Դա թերեւս սկիզբն էր հետազոտությունների։
Ներկայումս Ջին Բենեթը ղեկավարում է Ֆիլադելֆիայի համալսարանի բժշկագիտության դպրոցի հետազոտական աշխատանքները։ Հետազոտության արդյուքները նրա գնահատմամբ ապշեցուցիչ են, հատկապես հաշվի առնելով այդ բնագավառում անցյալի սահամանափակ տվյալները։
Ըստ բժիշկ Բենեթի մանսագետների անհանգստության պատճառը ցանցթաղանթի վրա գոյություն ունեցող բազմաթիվ սպիացած հյուսվածքներն էին, որոնք կարող են անհնարին դարձնել գեներն անհրաժեշտ մասում ճշգրիտ տեղադրելու գործողությունները։Մասնագետներից շատերը համոզված են, որ վերջերս իրագործված հիշյալ հետազոտության վաղ արդյունքները մեծապես կօգնեն բուժելու ժառանգաբար փոխանցվող կուրությունը։ Իսկ բրիտանա-ամերիկյան հետազության արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Նյու Ինգլանդի բժշկագիտության պարբերականի իներնետային իջում։