Մատչելի հղումներ

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) մայիսի 17-ին Համաշխարգային բանկի նստավայրում՝ Վաշինգտոնում, կազմակերպում է եռօրյա գիտաժողով՝ “Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը՝՝ խորագրով:


Խմբի նպատակն է համախմբել Հայաստանի մասին գոյություն ունեցող համաշխարհային գիտական միտքը` միավորելով տնտեսագիտության, քաղաքագիտության, իրավունքի և պետական կառավարման բնագավառներում աշխատող ակնառու գիտնականների և փորձագետների:

Իր հետազոտությունների և գիտաժողովների միջոցով, խումբը համագործակցում է զարգացման գործակալությունների, միզազգային ֆինանսական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների, անհատ հետազոտողների և քաղաքական գործիչների հետ:

Գիտաժողովը, որի աջակիցն է ՀՀ կառավարությունը եւ հովանավորներն են՝ Համաշխարհային Բանկը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի տնտեսության մրցունակության տարբեր ասպեկտների ուսումնասիրության բնագավառում ընձեռում է լավագույն հնարավորություններ։

Այս կարծիքին է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տնտեսագետ գիտությունների դոկտոր Դեյվիդ Ջուլֆայանը։ "Հուսով ենք, որ հետազոտություններում կներառվեն մի շարք ոլորտներ՝ ներառյալ փոխարժեքի ադզեցությունը տնտեսական աճի և արտահանման վրա, մրցակցության խթանումը և մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ազդեցությունը արտադրողականության վրա, պետական կառավարման ազդեցությունը մրցունակության վրա, կրթության դերը և կրթության ոլորտի արդիականացման հետ կապված խնդիրները, Ֆինանսական շուկաները, շուկայի կառուցվածքն ու մրցակցությունը։ Գիտաժողովը ոչ միայն կարձանագրի այդ բնագավառում իրականցված փաստագրական հետազոտությունները, այլեւ կառաջարկի խնդրի լուծման արդյուանվետ տարբերակներ"։ Պարոն Ջուլֆայանը ցավով նշեց, որ տնտեսագիտության բնագավառում Հայսատնաում չկա բավարար քանկության գրականություն, ինչպես նաեւ կրթական համակարգում նկատվում է դասավանդողների պակաս։

Կարեւոր գործոն է գիտաժողովին ինչպես արւելյան , այնպես էլ արեւմտայն հատվածների գիտնականների մասնակցությունը, քանի որ կարծիքների փոխանակման եւ գիտաժողովի քննարկումների ընթացքում միանշանակ կկատարվեն արդյուանվետ առաջարկներ։ Ծրագրային շուկայական տնտեսության ավելի քան մեկ տասնամյակ տևած անցումից հետո Հայաստանն իրականացրել է կարևոր բարեփոխումներ, որոնց արդյունքում արձանագրել է տնտեսական բարձր աճ: Այն պահպանելու և հետագա տնտեսական զարգացումն ապահովելու համար խմբի տնտեսագետները շեշտադրում են պետության կողմից երկրորդ սերնդի բարեփոխումներ մշակելու եւ իրականացնելու կարեւորությունը։

Մայիսին նախատեսվող գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները ընդգրկում են հետևյալ թեմաները.

Մրցակցության խթանում և մասնավոր հատվածի զարգացում

Պետական քաղաքականության ազդեցությունը արտադրողականության վրա

Փոխարժեքի ազդեցությունը տնտեսական աճի և արտահանման վրա

Կրթության դերը և կրթության ոլորտի արդիականացման հետ կապված

խնդիրները

Ֆինանսական շուկաները և ինստիտուտները

Շուկայի կառուցվածքը և մրցակցությունը

• Հեռահաղորդակցության և տրանսպորտի զարգացման հեռանկարները

Սփյուռքի դերը

Գիտության և տեխնոլոգիաների դերը զարգացման գործընթացում

Պետական կառավարման խնդիրները տնտեսության զարգացման ոլորտում

Երկրի զարգացման ռազմավարական հատվածների բացահայտում.

Ընտրված աշխատանքները կդիտարկվեն “Հանրային կառավարման հայկական տեղեկագրում” (Armenian Journal of Public Policy) տպագրվելու համար: Հրապարակման համար ընտրված լավագույն աշխատանքների հեղինակներին կտրամադրվի Վաշինգտոն մեկնելու ճանապարհորդական փոքր դրամաշնորհ։

Հայկական միջազգային քաղաքաքագիտական հետազոտությունների խմբի նախաձեռնած հերթական միջոցառումը կարող է կարեւոր միջոց դառնալ գիտաժողովում բարձրացված խնդիրների եւ ներկայացված հետազոտությունների հետագա կիրառման ուղղությամբ։ Այդուհանդերձ այդ նպատակների իրականացման համար ըստ տնտեսագետներին հավանաբար կպահանջվի որոշակի ժամանակ։

XS
SM
MD
LG