Մատչելի հղումներ

Բիզնեսի բնագավառում վետերան փայատերերի թիվը գնալով ավելանում է


Հաջողված բիզնեսներում փայատերությունը այսօր շատերին է գերում։ Մասնավորապես մեծ է հետաքրքրությունը արդեն իսկ մեծ ճանաչում ունեցող ընկերությունների հանդեպ։

Անցող շաբաթ Վաշինգտոնում էին ամերիկյան բիզնեսների մոտավորապես 200 ներկայացուցիչներ, ովքեր մասնակցեցին Միջազգային համատեղ ընկերությունների միության 17-րդ ամենամյա ցուցահանդեսին։ Վաշինգտոնի տարածքում արդե իսկ գործում են 18 խանութներ։ Միությունը առաջիկայում ծրագրում է բացել եւս տասը նոր խանութ։

Ցուցահանդեսը ծրագրված է գովազդելու փայատիրությունը, քանի այն ներկայումս համարվում է արդյունաբերության ամենահեռանկարային եւ արագ զարգացող ճյուղերից մեկը։ Իրաքի վետերան Վիլ Վայթրսփունն իր կնոջ հետ ծրագրում է եւս դառնալ փայատեր, սակայն ցուցահանդեսումհայտնի ընկերությունների եւ բիզնեսների մեծ ընտրության պատճառով, դժվարանում են կողմն

որոշվել։ Իրաքի վետերան Վիլ Վաթերսնոը համատեղ ընկերություննրեի միության ցուցահանդեսի ծրագրի մեջ ընդգրկվել է Վեթֆրան ծրագրի միջոցով։Վեթֆրան ծրագիրը ի նշան երախտագիտության ամերիկացի զինծառայողներին նախաձեռնվել է Միջազգային համատեղ ընկերությունների միության ջանքերով։ Կազմակերպության նախագահ Սթիվ Գրինբաումը նշում է, որ քաղաքացիական կարգավիճակին վերադառնալու հարցում վետերաններին օգնություն ցուցաբերելու լավագույն միջոցն է։ Իսկ փայատիրության համակարգի հաջողությունը պայմանավորված է մասնկացողների թվաքանակից։

Գրինբաումը հավելեց, որ ցուցահանդեսի մասնակիցներից միայն 60-ը Վետֆրեն ծրագրի անդմաներն են։ Ընկերությունները, որոնց ցուցահանդեսում ներկայացնում են այս վետերանները, բիզնես սկսելու համար օգնելու նպատակով որոշել էին նվազեցնել փայատիրության արտոնագիր ձեռք բերելու համար պահանջվող վճարը։

Ըստ Գրինբաումի ծրագրին մասնակցում են 300 ընկրեություններ, որոնք օգնել են ավելի քան հազար վետերանների։Վետերանները միջազգային համատեղ ընկերությունների միության ցուցահանդեսներին կարող են մասնակցել անվճար, ստեղծել անհրաժեշտ կապեր, ինչպես նաեւ մասնակցել տեղեկագրական նիստերին։

Էդ Թոթանեսը ԱՄՆ-ին ծովուժում 20 տարի ծառայելուց հետո որոշել էր զբաղվել բիզնեսով։ Սկզբնական փուլում նրան մեծապես օգնել էր Վեթֆրան կոչվող ծրագիրը, քանի որ այն հնարավորություն էր ընձեռել ծովուժի վետերանին բիզնեսը սկսել նվազագույն ներդրումներով։Էդը ոչ վաղ անցյալում ՛՝Վերջինիա բարբիքյու՝՝ ընկերությունից գնել էր փայատերի արտոնոնագիր եւ այժմ ծրագրում է ընդլյանել իր բիզնեսը։

Միջազգային համատեղ ընկերություննրեի միության համաձայն անցյալ տարվա համեմատ փայատեր վետերանների թիվն ավելացել է հիսուն տոկոսվ, բիզնեսի այդ ճյուղը դարձնելով տնտեսության ամենարագ զարգացող սեգմենտը։

XS
SM
MD
LG