Ըստ համաշխարհային բանկի տվյալների անցյալ տարվա համեմատ ալյուրի գինը բարձրացել է ավելի քան 120 տոկոսով։Պերուի պաշտպանության նախարար Անթերո Ֆլորես Արաոսը հայտնել է, որ իր երկիրն այդ խնդրի լուծման նպատակով հացը սկսել է արտադրել կարտոֆիլից եւ Պերուի կառավարությունը փորձում է թուլացնել հացի գների վրա կառավարության վերահսկողությունը։
Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերթ Զոյլիքը նշում է, որ աշխարհի զարգացող մի քանի երկրներում մարդիկ իրենց եկամուտի քառորդ մասը մինչ իրենց երեխաների համար անհրաժեշտ սննունդ, կամ բժշկական պիտույքներ գնելը, ծախսում են հաց համար։Ասիական երկրներում արժեքավոր պահեստները հսկում են զինվորականները։ Հունվարից հետո Ասիական երկրների համար կաերւորագույն պարենի՝ բրնձի գինը բարձրացել է երեք անգամ։ Իսկ Թայլանդում անցող շաբաթ այն հասավ ռեկորդային աստիճանի։
Սովը մարդկանց դրդում է
հուսահատված գործողությունների, քանի որ պարենամթերքի կարիքն այդ դեքպում փոխարինվում է հուսահատությամբ։ Հայիթիում սովի հետեւանքով սկսվել են բռնություններ.Նույնն է Եգիպտոսում։ Որոշ փորձագետներ, այդ թվում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Վանդա Ֆելաբ Բրաունը համոզված են, որ արդի պարենային ճգնաժմաը սպառնում է համաշխարհային անվտանգությանը։ Ֆելաբ Բրաունը վստահ է, որ հասարակության՝ պարենային ճգանժամից ամենաշատը տուժած հատվածին հակա-ամերիկյան խմբավորումները եւ Ալ Քայդան հեշտությամբ կարող են իշխել եւ այն դարձնել կառավարելի։ Որոշ փորձագետների կարծիքով չի բացառվում որ պարենի համաշխարհային ճգնաժամ սկսվելու մեղքը Ալ Քայդան բարդի Արեւմտյնա երկրների վրա։ Ենթադրվում է, որ ահաբեկչական այդ կազմակրեպությունը կօրտագործի ժամանակակից բոլոր միջոցները իր շարեքրը նոր զորակոչիկներով ամրագրելու համար։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայրենիքի պաշտպանության քաղաքականության ինստիտուտից Ջեն Լենը համոզված է, որ մարդկանց չեն ստիպում դառնալ արմատականներ, այլ հասարակական ցանցերի միջոցով նրանց ներգրավում են ըմբոստություններում։
Փորձագետի կարծիքով ԱՄՆ-ը եւ դաշանկիցներն արմատական գաղափարներին հակադրվելու համար պետք է մշակեն լուծումների այլընտրանքային եւ երկարաժամկետ ծրագրեր։ Միայն հույսի եւ այլընտրանքային ապագա ունենալու խոստումները կարող են երիտասարդներին հետ պահել ծայրահեղականությունից։
Փորձագետր գտնում է, որ հակահարված գործողություններ պետք է նախաձեռնվեն անհապաղ, քանի դեռ չի խորացել պարենի համաշխարհային ճգնաժամը։ ՄԱԿ-ի պաշտոնատարների կանխատեսումներով առաջիկայում պարենային սկսված ճգնաժամի հետեւանքով լրացուցիչ 100 միլիոն մարդ եւս կդատապարտի սովի եւ թերսնման։