Մատչելի հղումներ

Սենատոր Մենենդեսը պատրաստ է կասեցնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի որեւէ թեկնածուի նշանակումը


ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստ է նորից կասեցնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածուի նշանակումը, եթե Հայոց ցեղասպանության մասին հարցերին նա նույնպես չտա ընդունելի պատասխան։

՝՝Որպես Կոնգրեսի անդամներ, հիմնավոր պատճառաբանությունների դեպքում, մենք ունենք նախագահի կողմից ներկայացված որեւէ թեկնածուի նշանակումը կասեցնելու իրավունք, ու ես որոշեցի կասեցնել Հոգլանդի նշանակումը, երբ լսեցի Հայոց ցեղասպանության մասին տրված հարցերին նրա պատասխանները՛՛, ասաց Մենենդեսը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի սրահներից մեկում Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ։

Մենենդեսը տեղյակ է պահել վարչակազմին, որ նոր թեկնածուին տալու է ցեղասպանության մասին նույն հարցերը եւ հույս ունի, որ նոր թեկնածուն կտա ընդունելի պատասխաններ։

՝՝Հակառակ դեպքում, չեմ տատանվի եւս մեկ անգամ օգտագործել նոր թեկնածուի նշանակումը կասեցնելու ինձ տրված լիազորությունները՛՛, ասաց ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

XS
SM
MD
LG