Մատչելի հղումներ

Լարված կացություն Մերձավոր Արեւելքում


Իսրայելյան զինյալ ուժերը վերջին երկու շաբաթներին Գազայի գոտում արտակարգ զգոն վիճակում են դրվել, դեպի Գազա ընթացող օգնության բեռնատարների վրա պաղեստինյան ռազմաշունչների հարձակումներից հետ։ Իսլամական Համաս խումբը սպառնացել է հավելյալ հարձակումներ իրագործել, եթե Իսրայելը այդ տարածաշրջանի շրջափակմանը վերջ չդնի։

Հրեական բնակավանների դեմ բողոքող պաղեստինցի եւ իսրայելցի գործիչները հինգշաբթի բախվել են Իսրայելյան զինուժի հետ Հորդանան գետի Արեմտյան ափի մոտ։

Խաղաղության իսրայելցի գործիչ Նեթա Գոլանն ասում է, թե ինքը աջակցում է ցուցարարներին.

՛՛Մենք այստեղ ենք պաղեստինցիների խաղաղ շարժմանը աջակցելու համար։ Պաղեստինցիները այստեղ են իրենց հողին վերատիրանալու համար, որը իսրայելցի բնակիչները վեր են ածել բնակավանների՝՝։

Բախումները սկիզբ էին առել, երբ պաեստինցիները բուլդոզերներով մի կողմ էին հրել ցեմենտե պատնեշի կտորներ, որոնք պաղեստինցիների համաձայն խոչընդոտել են Արեւմտյան ափի մի գղյուղը Ռամալային կապող ճանապարհը։

Բախումները սկսվեցին հրեա բնակիչներին Արեւմտյան Ափի բնակավաններից հեռացվելու Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի հրահանգից հետո, որը մաս է կազմում պաղեստինյան ղեկավարության հետ մինչեւ տարվա վերջ Իսրայելի կայացնելիք խաղաղության համաձայնության։

Բնակավանների կառուցումը սկսվել էր 1967 թվականին Իսրայելի կողմից Գազայի գոտու եւ Արեւմտյան ափի բռնագրավումից հետո։ Վերջին 4Օ տարիների ընթացքում Իսրայելի կառավարությունը հետեւողականորեն շարունակել է բնակավանների կառուցումը։

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը, խաղաղության վերջնական համաձայնություն կնքելու հույսով հայտարարել էր, որ Իսրայելը Արեւմտյան ափի մեծ մասը կվերադարձնի, հանուն պաղեստինյան ապագա պետության ստեղծման։ Ավելի քան 7Օ.ՕՕՕ հրեա բնակիչներ են ապրում այս տարածքում։

Միաժամանակ Ասոսիեյթեդ Փրեսի տեսագրության համաձայն Իսրայելցի զինյալ ուժերը վերադառնում են ափամերձ գոտու երկու շրջանների վրա ցամաքային հարձակումներ գործելուց հետո։

Իսրայելյան բանակի խոսնակն ասել է, թե ռազմական գործողություններ սկսվել են հարավային իսրայելյան բնակավանների դեմ պաղեստինցի ռազմաշունչների գործած հարձակումները կասեցնելու ջանքերով։ Ցամաքային գործողություններին զուգորդել են օդային հարձակումները, որոնց հետեւանքով Գազայի գոտու Բեյթ Հանուն ավանի մոտ սպանվել է մեկ պաղեստինցի եւ վիրավորվել՝ երկու ուրիշներ։

Իսլամական Ջիհադը հայտարարել է, որ իսրայելյան մոտ 1Օ տանկեր են շարժվել արեւելյան Խան Յունիս ավանի ուղղությամբ եւ հարվածել են իր ուժերին։

Իսրայելյան բանակը հաստատել է որ հարվածել է ռազմաշունչների խմբի անդամներին ովքեր դեպի իսրայելյան ուժերն շարժվել Գազայի սահմանի մոտ։ Ռազմաշունչները հաճախ են հրթիռակոծում իսրայելյան բնակավանները հարավային Իսրայելում։

XS
SM
MD
LG