Մատչելի հղումներ

Աշխարհում պարենի բարձր գներից տուժում են նաեւ ֆերմերները


Աշխարհում պարենի գների աճից թվում է թե ամենաշատը պետք է շահեն ֆերմերնեը։ Սակայն վառելիքի գների շարունակական աճը եւ պետական ոըոշ արգելքներ սահմանափակում են մեծ շահույթներ ստնաալու ֆերմերների հնարավորությունները։ Տեխասցի այս ֆերմերի համար, պարենի գների աճն ունի չնչին նշանակությունը, քանի որ դրան զուգահեռ աճել են վեռելիքի, ապրանքատեղափոխության եւ այլ պարքագաների վրա ծախսվող գումարները։ Նրա հատկապես զայրացրել էր պարարտանյութի թանկացումը, հատկապես մի ժամանկ, երբ ֆերմերներն ամենաշատն ունեն դրա կարիքը։Խուն Թոն Թայլանդցի է։ Ջուր չունենալու պարտճառով նա ստիպված է կրճատել իր հողատարածքները, որոնց վրա մշակում է բրնձի կուլտուրա։ Ուկրաինայում Միկոլա Բորշենկոն պետական արգելքների հետեւանքով ստիպված է սահմանափակել պարենի արտադրությունն ըն դլայնելու եւ դրանից ավելի շատ շահույթ ստանալու իր կարողությունները։

Պետությունը պարտադրում է իջեցնել պարենի գներն այն դեպքում, երբ վառելիքի եւ պարարտանյութի գները շարունակում են բարձրանալ։

Համաշխարհային բանկի հաշվարկներով աշխարհում պարենի գինը վերջին երեք տարվա ընթացքում բարձրացել է 83 տոկոսով, իսկ պարենի պահանջարկը մինչեւ 2030 թվականը կաճի 50 տոկոսով։ Գների բարձրացմանը խթանում է նաեւ արդի ժամանակնրեում կենսավառելիքի աճող պահանաջարկը։ Չնայած ֆերմերների առջեի ծառացած խնդիրներին, Չիկագոյյից փորձագետ Վիկ Լիսփինասեն, ով նաեւ զբաղվում է ցորենի առեւտրով ենթադրում է, որ պարենի գինը երկար ժամանակ կշարունակի մնալ բարձր, սակայն ֆերմերներն այս պարագայում կրկին կդիմեն այն քայլերին, որոնք սովորաբար ձեռնարկվում են բարձր գների դեպքում։ Նրանք կընդլայնեն ցորենի արտադրությունը, որի արդյունքում աշխարհում կնկատվի զգալիաճ։ Այդուհանդերձ շատերին է հայնի, որ եղանակի բարենպաստ լինելուց է կախված ֆերմերների հաջողությունը։

XS
SM
MD
LG