Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համար տնտեսական դժվարագույն ժամանակներում փոքր բիզնեսների զարգացման հեռանկարները մնում են անորոշ։


Վերջերս իրականցված մի նոր հետազոտության մեջ նշված է, որ փոքր բիզնեսների սեփականատերերն անցայլ տարիների համեմատ շատ ավելի վատատես են ԱՄՆ-ի տնտեսության անկայունության առնչությամբ։ Փոքր բիզնեսների ազգային ընկերակցության նախաձեռնած հետազոտության մեջ նշված է, որ հարոցումներրին մասնակցած տասը փոքր բիզնես ձեռնարկատերերից յոթը համոզված են, որ տնտնեսութան արդի կացությունը շատ ավել տկար է, քան այն հինգ տարի առաջ էր։ Եւ ինչպես Վաշինգտոնի առեւտրի այս կետի սեփականատեր Աննա Ֆուրման է նշում բարձրացել են ոչ միայն գները, այլեւ ապրանքատեսակների ինքնարեժքը։ Հետազոտոթյունը պարզել է, որ փպքր բիզնեսների մոտավորապես կեսի 45 տոկոսի կանխագուշակումներով հաջորդ տարի կսկվի տնտեսական խորը ճգնաժամ։ Սակայն փոքր բիզզնեսներ ունեցողներից շատերը հուսով են, որ կացությիունը մի փոքր կբարելավի մինչեւ այս տարվա վերջ։ Գործարարների հիսուն տոկոսի համար դժվարագույն մարտահրավերը տնտնեսական անորոշությունն է։ ԱՄՆ-ի փոքր բիզնեսների վարչությունից Աուփ Փրակաշն այդ առնչությամբ հավելում է, որ ստեղծված իրավիճակում շատերը գերադասում են հետաձգել իրենց բիզնես հիմնելու ծրագրերը։

Այդուհանդերձ հարցումներին մասնակցած փոքր բիզնեսներ ունեցողների 70 տոկսոը համոզվածություն է հայտնել իրենց առաջիկա հաջողությունների առնչությամբ։ Սակայն նրանց թիվն անցյալ տարվա 81 տոկոսի համեմատ որոշակիորեն նվազել է։ Որոշ փորձագետների կարծիքով ամերիկյան դոլարի անկայունությունից առավելագույն շահույթներ են ստանցում ԱՄՆ-ը ապրանքներ ներմուծող բիզնեսնեսները։

Ւ լրացում փոքր բիզնեսների ազգային ընկերակցության հետազոտության հարցումների մասնակիցներից շատերն են վստահ, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմն իր տնտեսական նոր քաղաքականությամբ կարողունակ կլինի շտկել իրավիճակը։ Գործարարների 40 տոկոսը գնտում է, որ փոքր բիզնեսներին հարկերից կրճատելու տնտեսական քաղաքականությունը պետք է դառանա երկ
XS
SM
MD
LG