Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մայրաքաղաքում բացվել է շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքատեսակներ վաճառող մի նոր խանութ  


Էկո գրին լիվինգ անունը կրող այս խանութը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի գողտրիկ մի անկյունում։ Դրա տերը լեռնամագլցող Քիս Վերն է։ Նրա այս նախաձեռնության նպատակն է երկրագունը ոչ բնական աղետներից փրկելը։Վերի խանութում կարելի գտնել բազմատեսակ ապրանքներ՝ ներառյալ թունավոր նյութեր չպարունակող ներկեր, օծանելիքներ, առողջական պիտույքներ, տան համար ապրանքներ, որոնցից է օրինակ 1100 դոլար արժողության՝ բաք չունեցող ջուր տաքացնող այս սարքը։

Վերն ընդունում է, որ իր խանութում վաճառվող ապրանքները թանկ են, սակայն նա համոզված է, որ երկարաժամկետ նպատկների համար ծախսեր կորուստ չեն լինի սպառողների համար։ Արդի ժամանկներում գնալաով աճում է մեծ բիզնեսների հետաքրքրությունը էկոլոգիապես մաքուր ապրանքների հանդեպ։

Վերը պատմեց, որ շատ զարմացել էր, երբ Չիկագոյում էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառքի ժամանակ հանդիպել էր ՛՛Դո եւ Դյուպոն՝՝ հայտնի խոշոր ընկերության ներկայացուցիչներին։։ Վերի կարծիքով նման խոշոր ընկերությունները գիտակցելով, որ մաքուր ապրանքների վաճառքից կարող են ստանալ մեծ շահույթներ, եւս որոշել են հետւել այդ ուղուն։Քիս Վերին մտահոգում է այն, որ բիզնեսի այս բնագավառում էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների մատակարողների ծառայությունները գնահատվեն արժանվույն կերպով։ Միայն այդ պարագայում ապրանքների գները կլինեն հաստատուն եւ մատչելի ինչպես մատակարարողի, այնպես էլ սպառողի համար։

XS
SM
MD
LG