Մատչելի հղումներ

Երկրագնդի օրվա առթիվ ծառատունկ Արեւմտայն Վերջինիա նահանգում


Չնայած եղանակի տեսությունը չէր խոստանում արեւոտ օր, սակայն դա չխանգարեց հիսուն կամավորականների այս խմբին շարունակել իրենց նախաձեռնությունը։ Շրջակա միջավայրի ծառայությունից կենասաբան Քեն Սթարնը նշում է, որ խմբի նպատակն է վերականգնել տեղայնքի պատմական բնաշախարհը։ Խումբը ծրագրում է Արեւմտյան Վեջինիայի ներկայումս արգելավայր համարվող Քանանի հովտում տնկել մոտավորապես յոթ հազար նոր ծառեր։ Տարվա ընթացքում նախատեսվում է տնկել եւս մի քանի հազար ծառ։ Կամավորականներն այս շրջանում ծրագրում են ծնկել կարմիր եղեւնիներ։ Այս ծառատեսկը փարթամանում է ութսուն տարվա ընթացքում եւ ունի մոտավորապես 300 տարվա կյանք։

Վաղ անցյալում ԱՄՆ-ի հյուսիսային շրջանները հայտնի էին իրենց կարմիր եւղեւնիների անտառներով։ Երբ 1900-ականներին սկսվեց ածխարդյունաբերության վերելքը, դրանից ամենաշատը տուժեց անտառների այս շրջանը։ Հրդեհները ոչնչացրին համարյա բոլոր ծառատեսակները, չվող թռչունները եւ տեղի գետերի ձկնաշխարհը։ Փոփոխվեց միջավայրի ամբողջ էկոսիստեմը։

Կենսաբանը համոզված է, որ երբ այդ նորատունկ ծառերը աճեն, դրանց ստվերաշատությունը կցածրացնի անտառի ջերմաստիճանը, ինչպես նաեւ կբարձրացնի անտառի ընդերքի խոնավության մակարդակը։ Դա դրական կազդի տեղայնքի կլիմայի վրա եւ կստեղծի բարեխառն պայմանները տեղի բնական եւ կենդանական աշխարհի համար։Կամավորականների խմբում կան մի քանի ուսանողներ։ Քորի Բոնասո, ով սովորում է Արեւմտյան Վետրջինիայի համալսարանում, նշում է, որ ծառատունկն առաջացնում է բավարարվածության զգացողություն։
Այս նախաձեռնության համար նոր տնկիները կամավորականներին տրամադրել է Ամերիքըն Ֆորեսթ՝՝ կոչվող ոչ շահութաբեր հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Դեբորա Գենգլոֆն իր հերթին տեղեկացրեց, որ 1990 թվակնից ի վեր կազմակերպությունը տնկել է 25 միլիոն ծառ, իսկ ծառատունկի բոլոր ծրագրերն մշակվել եւ իրագործվել են տեղական համայնքների նախաձեռնությամբ եւ ջանքերով։Գենգլոֆը նաեւ հավելեց, որ կազմակերպության ծրագրերից շատերը նպատակաուղղված են վերականգնել այդ վայրերի ձկնաշխարհը, քանի որ ծառերի վերանալու եւ ստվերի պակասության պատճառով բարձրացել է գետերի ջրի ջերմաստիճանը։ Իսկ ձկները չեն կարող գոյատեւել տաք ջրում։
Թեեւ կամավորականները ֆիզիկապես ականատես չեն լինի իրենց քրտնաջան աշխատանքի արդյուքներին, սակայն նրանց հաջորդ սերունդներին կընձեռվի հնարավորություն տեսնելու արդեն իսկ փարթամացած եւ կարմիր եղեւնիներով հագեցած անտառները։


XS
SM
MD
LG