Մատչելի հղումներ

Միջազգային ներում իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը մահապատիժների իրականացման շուրջ


Զեկույցում նշված է, որ միայն անցյալ տարի աշխարհի եւ ոչ մի այլ այլ երկրում չի իրագործվել ադյքան մեծ թվով մահապատիժներ, որքան Չինաստանում։ Միջազգային ներում կազմակերպությունից Բրայն Էվանսը չի բացառում, որ երկրում արձանագրված մահապատիժների իրական թիվը, որն ըստ պաշտոնական տվյալների հասնում է 470-ի, կարող է լինել շատ ավելի մեծ։
Վաշինգտոնոմ Չինասատանի դեսպանատունը չարձագանքեց Ամերիկայի Ձայնի հետ հարցազրույց ունենալու առաջարկին։ Միջազգային ներում կազմակերպությունը նաեւ քննադատել է Մինղոլիային եւ Վիետնամին՝ մահապատիժների թիվը գաղտնի պահելու համար։

Զեկույցում թվարկված են այն հինգ պետությունները, որտեղ որպես պատժամիջոց ավելի հաճախ է կիրառվել մահապատիժը։ Չինաստանից զատ դրանք են Իրանը 317, Սաուդյան Արաբիան 143, Պակիստանը 135, եւ ԱՄՆ-ը 42։

Կազմակերպության կանխատեսումներով չի բացառվում, որ մոտ ապագայում մահապատիժների թիվը ԱՄՆ-ում կնվազի՝ վանի որ վերանայվում է մահաբեր ներարկման ճանապարհով մահապատժի ենթարկելու օրինականության հարցերը։ Էվանսը վկյաում է, որ վերջին երկու տարիներին երկու տոկսով նվազել են մահապատժի դեպքերն ԱՄՆ-ում։

Կազմակերպության զեկույցում նշված է, որ երեք պետություններ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Յեմենը խախտել են 18-ից ցածր տարիք ունեցող հանցագործներին մահապատժի չենթարկելու միջազգային օրենքը։

Իրանում բռնաբարության համար մահապատժի էր ենթարկվել 13 ամյա մի տղա։ Զեկույցում նաեւ նշված են Իրանում անհավատարմության համար ամուսիններին քարկոծելով մահապատժի ենթարկել եւ Սաուդյան Արաբիայում մի տղամարդու կախարդությամբ զբաղվելու համար գլխատելու մասին։

ՄԻջազգային ներում կազմակերպությունը հայտնել է, որ աշախրհում անցյալ տարի մահապատժի է ենթարկվել ավելի քան 1200 մարդ, ինչը 300-ով պակաս է անցյալ տարվա տվյալների համեմատ։
Ասս տարվա փետրվարին ՄԱԿ-ը կոչ էր արել մահապատիժները հետաձգելու՝ մորատորիում նախաձեռնելու համար։ Միջազգային ներում կազմակերպությունը հուսով է, որ հաջորդ մահապատիժն ավելի նվազ կկիրավի որպես պատժամիջոց։

XS
SM
MD
LG