Մատչելի հղումներ

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի Փենսիլավանիա նահանգում կանցկացվեն նախնական ընտրություններ


Փենսիլվանիայի նահանգում բնակչության հիմնական մասի զբաղմունքը ֆերմերային տնտեսություն է։ Նահանգի քաղաքաների ծայրամասային շրջաններ երկրում դասվում են ամենաղքատների շարքը։ Այս նահանգը ԱՄՆ- պատմության մեջ հայտնի է, որպես անկախության օրօրան։
Փենսիլվանիայի նահանգը նաեւ դեմոկրատական կուսակցության նախագահության համար առաջադրված երկու թեկնածուների՝ սենատորներ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի միջեւ հերթական պայքարի հաջորդ վայրն է։
Փենսիլվանիայի նահանգն ԱՄՆ-ում համարվում է ամենամեծը՝ իր երկու հայտնի եւ խիտ բնակեցված քաղաքներով։ Ամենամեծը Ֆիլադելֆիան է։

Քաղաքի հարավային այս հատվածը քաղաքը բաժանում է երկու քաղաքական տարբեր միավորների։ 26-րդ շրջանում հիմնականում բնակվում են ծագումով իտալացիներ, իսկ քաղաքի 48-րդ շրջանում հիմանկանում ապրում է սեւամորթ բնակչությունը։ Քաղաքի երկու այս հատվածներում էլ մարդկանց տեսակետները խիստ տարբեր են որոնցում, ինչպես աշխարհի ճանաչված առաջնորդներից մեկն է նշել, կարելի է նկատել ռասայական տարրեր։ Ներկայուսմ նահանգում ընթանում է նախագահական ակտիվ դեմոկրատական կուսակցության երկու մրցակից թեկնածլուների միջեւ ։ Եւ քաղաքի այն հատվըածում, որտեղ ավանդաբար հավաքվում են քաղաքական գործիչները ելույթ ունեցավ նախագհաության թեկնածու սենատոր Հիլարի Քլինթոնը։ Նա հայտարարեց, որ հպարտ է քարորզարշավելու մի նահանգում,
որտեղ եւ թե կանայք եւ թե տղամարդիկ քաղաքացիական շարժման սերուցքն են։
Օբաման իր ելույթներում կրկին շեշտադրեց երկրում փոփոխությունների կարեւորությունը։ Անհրաժեշտ է հավատալ, որ փոփոխությունները հնարավոր են, սակայն ոչ կույր լավատեսությամբ, նշել է սենատորը։
Փենսիլվանիայի գործարաններից մեկում, ապա Սքրատոնի ածխի հանքերում տարիներ առաջ աշախտել է նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի պապը։Նահանգի օրենսդիր Ֆրենք Էնդրյուզը նշում է, որ այդ հանգամանքը ինչ որ ձեւով կարող է մոտեցնել Քլինթոնին նահանգի խնդիրներին, քանի որ նրան մեծապես անհանգստացնում է նահանգի տարեցների կացությունը։
Իսկ նահանգի սենատոր Ռոբերթ Մելոն, ով աջակցում է Բարաք Օբամային վստահ է, որ նրա գործելակերպը կլինի շատ ավելի արյդունավետ։
Արվարձաններով շրջրապատված Լանքաստր քաղաքը գտնվում է Փենսիլվանիայի հարավում։ Այստեղ բնակվող պահպաննողականների շրջանում չի նկատվում հետաքրքրություն փոփոխությունների նկատմամբ։

Այդուհանդերձ Օբամայի աջակից Լանքաստրի քաղաքապետ Ռիչարդ Գրեյը, նշում է, որ ներկայումս վերջնականորեն չեն հաշվարկված այն անձանց թվաքանակը, ովքեր ոչ վաղ անցայլում գրանցվելով որպես հանրապետականներ, այժմ նախընտրում են քվեարկել հօգուտ դեմոկրատների՝ մասնավորապես Օբամայի օգտին։
Ուշագրավ է, որ այս գողտրիկ եւ մեծ քաղաքներում դեմոկրատներից շատերին է ոգեւորում ԱՄՆ-ում կին նախագահ ընտրվելու հեռանկարը։

XS
SM
MD
LG