Մատչելի հղումներ

Համաշխահային բանկը պարենի արդի բարձր գների մասին


Համաշխահային բանկի նախագահն օրես հայտարարել է, որ պարենի արդի բարձր գների հետեւանքով աշխարհի զարգացող երկրներում ոչ միայն աճում է աղքատությունը, այլեւ տարածված բնույթ է կրում սովը։ Միջազգային այս կառույցը կոչ է արել կրկնապատկել գյուղատնտեսության բնագավառի համար նախատեսված ներդրումները, ինչպես նաեւ դիմել է աշախարհի հարուստ երկրներին օգնելու գների հետագա աճը կանխելու նպատակով։ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերթ Զոյլիքը նաեւ շեշտադրել է զարգացող երկրներում ահապաղ գործելու անհրաժեշտության մասին։

Համաշախարհային բանկի կանխատեսումներով Ենթասահարյան Աֆրիկայի եկրներն ամենաշատը կտուժեն պարենի բարձր գներից։ Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերթ Զոյլիքը հայտարարեց, որ աշախարհի աղքատ երկրների ներկայիս կացությունը զարգացած երկրների խնդիրների հետ համեմատելիս անկարեւոր է դարձնում վերջիններիս ֆինանսական դժվարությունները։ ՛՛Շատերի միակ հետաքրքրությունն ավտոմեքենաները բենզինով լիցքավորելն է, մինչդեռ աշխարհում շատ շատերը մղում են առօրյա պայքար բացառապես ստամոքսը կուշտ պահելու համար եւ այդ պայքարն օրեցօր գնալով ավելի է բարդանում,՝՝ ասել է բանկի նախագահը։

Ըստ Համաշխարհային բանկի հետազոտությունների անցյալ տարվա համեմատ մոտավորապես երկու անգամ բարձացել է ալյուրի գինը, բրնձի գինը բարձրացվել է առնվազն 75 տոկոսվ։
Բանգլադեշում աղքատ ընտանիքների օրավարձը համազոր է բրնձի երկու կիլոգրամի արժեքին։Զոյլիքը հավելեց, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմանդրամի գարնանային ամենամյա հանդիպումներր չեն բավարարվի միայն տնտեսական ճգնաժամի հարցերի քննարկմամբ։ Նախագահը կոչ է արել հարուստ երկրներին դիմելու արագ գործողությունների աղքատ պետություններոմ անվտնագության ցանցի ծրագրերն ընդլայնելու նպատակով, ինչպես նաեւ հորդորել է անհապաղ հատկացնել 500 միլիոն դոլար նրանց պարենային կարիքները հոգալու համար։

Նրա բնութագրմամբ պարենի պակասությունը վնասում է երեխաների սովորելու ունակություններինց, ինչպես նաեւ խոչընդոտում է նրանց մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացմանը։ Միջազգային կառույցի հաշվարկներով պարենային ճգնաժամի արդունքում աղքատության դեմ համաշխարհային պայքարը կհետաձգվի առնվազն յոթը տարով։Զարգացող երկրնեում, որտեղ մարդիկ իրենց աշախտավարձի 60 տոկոսը ծախսում են սննդամթերք գնելու համար արդեն իսկ արձանագրվել են պարենային ըմբոստություններ։ ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկը պարենի գների շարունակական աճը բացատրում են մի շարք գործոններով ՝ դրանք են կլիմայական փոփխությունները, վառելիքի բարձր գներն ու կենսավառելիքի պահանջարկի աճը։

XS
SM
MD
LG