Մատչելի հղումներ

Շաքարախտ հինվադությունը մեծացնում է սրտի ինֆարկտ եւ կաթված ստանալու հավանականությունը


Վերջերս իրականցված մի նոր ուսումնասիրություն պարզել է, որ շաքարախտով հինվադների շրջանում շատ ավելի մեծ է սրտի ինֆարկտ ստանալու հավանակությունը։ Սակայն սույն հետազոտության մեջ նաեւ նշված է, որ խորհուրդ տրվող մակարդակից ավելի ցածր արյան ճնշման եւ խոլեստիրինի առկայության դեպքում շաքարախտով հիվանդների մոտ կարելի է նվազեցնել առողջությանը սպառնացող վտանգները։
Շաքարախտը համաճարակներին համազոր խիստ տարածված հինվադություն է աշախարհի բազմաթիվ հերկրներում։ Վերջերս պարզվել է, որ շաքարախտով հիվանդներն ունեն սրտի ինֆարկտ ստանալու շատ ավելի մեծ հավանականություն, քան շաքարախտ չունեցողները։ Սրտի ինֆարկտ ստանալու հավանականությունն այս հիվնադների մոտ ավելի է մեծանում արյան ճնշման եւ խոլեստիրինի բարձր լինելու դեպքում։

Համաճարակաբան Բարբրա Հովարդը ներկայումս փորձում է պարզել, թե արդյո՞ք արյան ճնշման եւ խոլեստիրինի մակարդակը սահմանված աստիճանից ավելի նվազեցնելու դեպքում հնարավոր է հիվանադների մոտ կանխել առողջությանը սպառնացող հիշյալ վտանգները։
Հովարդը այլ հետազոտողների հետ միասին ուսումնասիրել են շաքարախտի երկու տեսակներով հիվանդ ավելի քան հինգ հարյուր անձանց հիվանդության պատմությունները։ Մասնագետները հիվանդներին բաժանել են երկու խմբերի։ Առաջին խմբին բուժել են ընդունված եղանակներով՝ պահպանելով սահմանված նորմանները արյան ճնշման համար բարձրագույնը 130, իսկ խոլեստերինի համար 100 աստիճանը։

Իսկ երկրորդ խմբի մոտ արյան սիստոլիկ ճնշումը իջեցվել է մինչեւ 115, իսկ խոլեստերինը 70 աստիճանների։ Հովարդը նշում է, որ բուժման արդյուքնում երկրորդ խմբի մոտ նվազել են պարանոցային անոթների եւ մարմնի ընդհանուր թուլությունը, մի բան որ երբեւե չի արձանագրվել անցյալներում։
Հետազոտողները գերձայնային եղանակով չափել են սրտի արյուն մղող հատվածը։ Պարզվել է, որ հիվանդների մեծամասնության մոտ այն նկատելի նվազել է, սակայն արյան ավելի ցածր ճնում եւ խոլեստիրին ունեցողների մոտ այդ հատվածը նվազել է մի քանի անգամ ավելի շատ։ Հովարդի կարծիքով, եթե նման բուժման եղանակի տեւողությունը լիներ շատ ավելի երկար, արդյունքում տարբեր կլիներ նաեւ սրտի ինֆարկտի եւ կաթվածի դեպքերի թվաքանակը։Մասնագետները վստահեցնում են, որ հետազոտության պարզապանումներն ապացուցում է, որ շաքարխտով հիվանդների մոտ հատկապես կարեւոր է պահպանել այրան ճնման եւ խոլեստերինի մակարդակի կայունությունը։ Հիշյալ հետազոտությունն ամբողջությամբ հրապարակվել է Ամերիկյան բշժկագիտական ընկերակցության պարբերականում։

XS
SM
MD
LG