Իրաքում Միացյալ Նահանգների զինվորականության բարձրագույն հրամանատարն ու ամերիկյան դեսպանը Կոնգրեսին նախազգուշացրել են խուսափել, իրենց բառերով ՛՛չափից ավելի շատ զինվորների, չափից ավելի արագ ՝՝ Իրաքից դուրս բերելու որոշումից։
Զորավար Պետրեուսը Իրաքում տեղի ունեցած առաջադիմությունը բնութագրել է որպես ՛՛ դյուրաբեկ եւ հետշրջելի՝՝։ Նա կոչ է արել շարունակել ամերիկյան զինուժի ներկայությունը Իրաքում եւ մերժում է զինյալ ուժերի դուրս բերումը շարունակել հուլիս ամսից հետո։
՛՛Ես առաջարկել որ մենք շարունակենք աստիճանաբար դուրս բերել լրացուցիչ զինյալ ուժերը Իրաքից եւ հուլիսին սկսենք զինյալ ուժերի ամրապնդման եւ վերանայման 45-օրյա աշխատաշրջան՝՝, ասել է գեներալ Պետրեուսը։
Կոնգրեսի լսումների ընթացքում Պետրեուսը Սենատի զինյալ ուժերի հանձնախմբին հայտնել է, որ ՛՛չափից ավելի շատ թվով զինյալ ուժերի, չափից ավելի արագ՝՝ դուրս բերումը կարող է վտանգել Իրաքի անվտանգությունը։ Նա ասել է, որ սեպտեմբերից ի վեր Իրաքում նկատելիորեն նվազել են բռնություններն ու սպանությունները։ Դաշնակից ուժերը, ասել է նա, ծանր հարվածներ են հասցրել ալ-Քաիդային եւ այլ զինյալ խմբերի Իրաքում ։ ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոքըրը համաձայն է, որ ընդհանուր առմամբ Իրաքի անվտանգությունը բարելավվել է։
՛՛Վերջին 7 ամիսների իրադարձությունները վերահաստատել են իմ լավատեսությունը։ Դժվարությունները շարունակվում են, իսկ առաջընթացն անհամաչափ է եւ դանդաղ, այդուհանդերձ առաջադիմություն կա՝՝, ասել է դեսպան Քրոքերը։
Գեներալ Պետրեուսին եւ դեսպան Քրոքըրին հարցեր ուղղելու հնարավորություն է տրվել նաեւ նախագահական թեկնածուներ Ջոն Մքքեյնին, Հիլարի Քլինթընին եւ Բարաք Օբամային։ Սենատոր Մքքեյնն ասել է, թե ամերիկյան զինուժի վաղաժամ հեռացումը Իրաքից, նրա բառերով, ՝՝բարոյական եւ քաղաքական ղեկավարության ձախողում՝՝ կլինի։
՛՛Ինչպես ապացուցեցին Բասրայում տեղի ունեցած նորագույն մարտերը, Իրաքի անվտանգության ամրապնդման գործը ավարտված չէ։ Մենք այլեւս պարտության հավանականություն չենք դիմակայում։ Այժմ մենք կարող ենք իրական հաջողության հեռանկար ակնկալել՝՝, ասել է սենատոր Մքքեյնը։
Սենատոր Քլինթընն ասել է, որ ամերիկյան զինուժի ձգձգված ներկայությունն Իրաքում, իր բառերով, ՛՛ձախողություններ է պատճառել Աֆղանստանում եւ խլել է բազմաթիվ զինծառայողների կյանքեր՛՛։
՛՛Կարծում եմ որ ժամանակն է մեր զորքերը Իրաքից կանոնավոր կերպով դուրս բերելու, մեր զինյալ ուժերը վերակազմակերպելու եւ Աֆղանստանում առկա մարտահրավերների վրա ինչպես նաեւ համաշխարհային ահաբեկչական խմբերի վրա կենտրոնանալու՝՝, ասել է սենատոր Քլինթընը։elations Committee hearing.
Դեսպան Քրոքըրին եւ գեներալ Պետրեուսին հարցեր է ուղղել նաեւ սենատոր Բարաք Օբաման.
՛՛Ես շարունակում եմ հավատալ, որ Իրաք ներխուժելու սկզբնական որոշումը ռազմավարական սխալ էր։ Իսկ այն տեսակետները, որ ալՔաիդան Իրաքում է եւ իրանյան ազդեցությունը տարածաշրջանում աճել է, ուղղակի հետեւանքն է այդ սկզբնական սխալ որոշման՝՝, ասել է սենատոր Օբաման։
Օբաման եւ Քլինթընը երկուսն էլ հայտարարել են, որ Իրաքի ղեկավարները պետք է հավելյալ հանձնառություններ ստանձնեն իրենց երկրի ապագայի նկատմամբ։ Նրանք նաեւ խոստացել են նախագահ ընտրվելու դեպքում զինյալ ուժերի փուլ առ փուլ դուրս բերման ծրագրի անհապաղ իրագործում։