Մատչելի հղումներ

Արժույթի Միջազգային հիմնադրամի տարեկան զեկույցը


Արժույթի Միջազգային հիմնադրամի չորեքշաբթի հրապարակած զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում սկսված դրամավարկային ճգնաժամը համաշխարհային տնտեսության վրա ներգործելու դեպքում երկրի ֆինանսական կորուստները կհասնեն 945 միլիարդ դոլարի։Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացնում է, որ անշարժ գույքի գների անկման, ինչպես նաեւ իրավազանցությունների նկատելի աճի հետեւանքով ԱՄՆ-ում ֆինանսական կորուստները կհասնեն 565 միլիարդ դոլարի։ Միջազգային հիմնադրամը նաեւ հավելում է, որ շուկաներում անշարժ գույքի գների անկման եւ սպառողների տոկոսադրույքների վճարումների բարձրացման հետեւանքով դրամական իրական կորուստը կկազմի մոտավորապես տրիլիոն դոլար։ Արժույթի միջազգային հիմնադրամի կապիտալ ներդրումների շուկաների բաժնի տնօրեն Ջեմի Քարուանան նշում է որ ԱՄՆ-ում նախաճգնաժամային իրավիճակից բխող դրամավարկային խնդիրներն արդեն իսկ ազդանշում են ե րկրում տնտնեսական զարգացման էական դանդեղման մասին։
ԱՄՀ-ի՝ ի Համաշխարհային ֆինանսական կայունյությանը վերաբերող 2008 թվականի զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում սկսված դրամա-վարկային ճգնաժամը նկատելիորեն ազդել է նաեւ միջազգային շուկաների վրա։ ԱՄՀ-ի ֆինասագետ Ջեմի Քարուանանի կարծիքով ապագա կորուստների հեռանկարները հիշյալ իրավիճակում մեծացնում են բանկերի վրա գորձադրվող ճնշումները, ինչը սահմանափակում է վարկեր տրամադրելու բանկային գործողությունները։
Դրամավարկային սահամանափակումները վերաբերում են ինչպես անհատական եւ առեւտրական գործարքներին, այնպես էլ դրամավարկային հավաքական շուկաներին, նշում է մասնագետը։ Դրամավարկային փուլի պտույտին առընթեր մասնագետը չի բացառում նաեւ արտասահամանում տոկոսադրույքների վճարումների բարձրացման հավանականությունը։
Եւրոպայում կնկատվի վարկային աճի որոշակի դանդաղեցում, կապված բանկերի դրամական կորուստների հետ, ինչպես նաեւ վտանգի տակ կհայտնվեն շուկաները։Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկը ֆինասական շուկաներում կայունաթյուն մտցնելու նպատակով վերջերս դիմեց հատուկ գործողությունների։ Սակայն ԱՄՀ-ի հիմնական շուկաների բաժնի տնօրենի կարծիքով ֆինանսական մասնաճյուղում ամերիկյան կառավարության ոչ ճշգրիտ քաղաքականությունն է հանդիսանում ենթաճգանաժամային իրավիճակի առաջին պատճառներից մեկը։ Ուշագրավ է, որ արժույթի միջազգային հիմնադրամին մեղադրում են տնտեսական ճգնաժամը չկանխատեսելու եւ ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու մեջ։

XS
SM
MD
LG