Մատչելի հղումներ

Մասաչուսեցի քաղաքային ընկերակցությունը խզեց իր կապերը Տեղ չկա ատելությանը հրեական ծրագրի հետ


Մասաչուսեթսի քաղաքային ընկերակցությունը խզեց իր կապերը Տեղ չկա ատելությանը ծրագրի հետ, Ընդդեմ վարկաբեկման հրեական կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց խուսափելու համար:

Ընկերակցության տնօրենների խորհուրդը հիասթափություն է արտահայտել Հայոց ցեղասպանության մասին իր նախկին հայտարարությունները հստակեցնելու եւ ամրապնդելու Ընդդեմ վարկաբեկման կազմակերպության դժկամության համար։ Իսկ խորհուրդը հավատում է, որ Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչումը արդարությունը հարգելու եւ ցեղասպանությունները կանխելու գործոն կարող է լինել:

Հետեւելով Մասաչուսեթսի հայ, հրեա եւ այլ համայնքների կոչերին, ԱՄՆ-ում ամենահին եւ ամենաազդեցիկ հրեական կազմակերպությունը, Ընդդեմ վարկաբեկման լիգան 2007 թվականի օգոստոս ամսին հրապարակած հայտարարության մեջ 1915-1918 իրադարձությունները համարում էր «հավասարազոր ցեղասպանությանը»:

XS
SM
MD
LG