Պապ Բարդուղամեոս 16-րդի հետ միջկրոնական հանդիպումը նախատեսված է անցկացնել Հովհաննես Պողոս երկրոդ պապի անվան Վաշինգտոնի մշակույթային կենտրոնում։
ԱՄՆ-ի 10-ից 15 միլիոն մահմեդականներին հանդպանը կներկայացնի Հյուսիսային Ամերիկայի մահմեդակնների ազգային ընկերակցության տնօրեն Սայիդ Սիիդը։ Նրա կարծիքով կաթոլիկների ու մահմեդականների միջեւ կան ընդհանուր գծեր, քանի որ հարյուրավոր տարիներ կաթոլիկները պայքարել են հանրության կողմից ընդունվելու եւ հարգանք ձեռք բերելու համար։ Այդ փորձառությունն ուղղակիորեն կապված է մահմեդականների արդի գործունեության հետ, ովքեր փորձում են իրենց հարգարժան տեղը գրավել ամերիկայն հասարակական կյանքում։
Թուրքիա կատարած իր հերթական ացյի ժամանակ Բարդուաղամեոս 16-րդը թվով երկրոդ պապն էր, ով ոչ միայն այցելեց մզկիթ, այլեւ մի քանի վարկյան միայնակ աղոթեց այնտեղ։ Այդ հանգամանքըոչ միայն մեղմեց շատերին, այլեւ մեկ անգամ եւս հիշեցրեց միջկրոնական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին։
|