Մատչելի հղումներ

Զբոսաշրջության վրա դոլարի փոխարժեքի անկման հետեւանքները


Դրամական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքի անկումը բացասական մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի զբոսաշրջության վրա։ Դրա արդյունքում նույնիսկ Փարիզում զբոսաշրջությունն անկում է ապրել տասը տոկոսով։

Ամերիկացիները, եթե չեն հրաժարվում արտասահմանյան ուղեւորություններից, ընտրում են ավելի էժան ծառայություններ։

Չնայած եւրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկմանը, ինչը մեծացնում է այլ երկրներ ուղեւորություններ կատարելու ծախսերը, ամերիկացիներից շատերը գրեթե չեն հրաժարվում ճամբորդելու իրենց մտադրությունից։ Պարզապես աշխատում են շատ չմտածել ծախսելիս, կամ՝ օգտվում ավելի էժան կամ էժանագին ծառայութուններից։

Ւհարկե հաճելի է սրճարանում ժամանակ անցկացնելը, տհաճը մեկ բաժակ թեյի համար հինգ եւրո վճարելն է, ինչը ամերիկացիները ցնցող իրողություն են համարում։

Ուրեմն, կարելի է այցելել Փարիզ, չհրաժարվել տարբեր զվարճանքներից, սակայն ընտրել ավելի էժանները եւ թեյել տանը։

Փարիզի զբոսաշրջության ծառայությունների տվյալներով եւս, ամերիկացի զբոսաշրջիկների թիվը, որն անցյալ տարի հասել է մեկ ու կես միլիոնի, այս տարի կմնա նույնը, սակայն նրանք կծախսեն ավելի քիչ գումար։ Օրինակ, կկրճատվի հուշանվերների առեւտուրը։ Շքեղ հյուրանոցներում ապրելու փոխարեն, ամերիկացիների մեծ մասը կընտրի 4 կամ 3 աստղանի հյուրանոցներ, ավելի բարձրակարգ ռեստորաններում ուտելու փոխարեն, կսնվի ասենք ֆրանսիական ՝՝Միշելին՛՛ կամ ամերիկյան ՝՝Մաքդոնալձ՛՛ ռեստորանային ցանցում ։

Եւրոպայի զբոսաշրջության ճյուղն ավելի մեծ վնասներ էր կրել 2ՕՕ3 թվականին, Իրաքյան պատերազմի պատճառով առաջ եկած միջատլանտյան հակասությունների հետեւանքով։ Այդ ժամանակ էր, որ Ֆրանսիայի զբոսաշրջության ծառայությունը վարձեց ամերիկացի դերասան Ուուդի Ալենին՝ ՝՝Եկեք նորից սիրահարվենք՛՛ ֆիլմով փորձելով վերականգնել սերը եւրոպայում զբոսաշրջության նկատմամբ։

Ինչ վերաբերում է Հայաստան իրականացվող զբոսաշրջությանը, Լոս Անջելեսում գործող ՝՝Համբիկ Թուուր՛՛ գործակալության տնօրեն Համբիկ Մարտինյանի խոսքերով, այն այնքան էլ չի տուժել, ՝՝քանի որ հայրենիք մեկնելիս 2ՕՕ կամ 3ՕՕ դոլարի տարբերությունը չի տալիս նշանակալի տարբերություն։

Չհրաժարվելով հանդերձ եւրոպական իր ուղեւորություններից՝ ամերիկացին այսօր ստիպված օգտվում է ավելի մատչելի, այն է՝ էժան ծառայություններից, Եւրոպայի ավելի բարձրակարգ ծառայություններից օգտվելու հաճույքն այսպիսով հանձնելով ռուսներին ու չինացիներին։

XS
SM
MD
LG