Մատչելի հղումներ

՛՛ Ափթերա՝՝ ամերիկյան ավտոարտադրող ընկերության նորագույն մակնիշի ավտոմեքենան


Տպավորությունն այնպիսին է, լարծես այս ավտոմեքենան ոչ թե արագ է ընթացում, այլ սլանում է օդում։ ՛՛Ափթերա՝՝ ավտոարտադրող ընկերության գործողությունների կառավարիչ Քրիս Էնթոնին նախազգուշացրեց, որ վախն այս դեպքում միանգամայն անտեղի է։ Ընկերության արտադրության ՛՛ Թայփ վան՝՝ նոր մակնիշի մեքենան տեղաշարժվում է սովորական էլեկտրականությամբ, այլ ոչ թե ավիաբենզինով։ Իսկ ավտոմեքենան լիցքավորել կարելի է տնային սովորական պայմաններում։՛՛Ափթերան՝՝ արդեն իսկ ստացել է կանխավճար մոտավորապես հազար հարյուր հաճախորդներից, որոքն ցանկանում են ձեռք բերել հենց թայփ վան մակնիշի ավտոմեքենա։ Ենթադրվում է, որ մինչեւ տարվա վերջ այն արդեն կհանվի ազատ վաճառքում։ ՛՛Ափթերա՝՝ ավտոարտադրող ընկերությունը ծրագում է արտադրել Թայփ վան ավտոմեքենայի մեկ այլ մոդել՝ բենզինով եւ էլեկտրականությամբ տեղեաշարժվող հիբրտ ավոմեքենա, որը 131 կիլոմետր անցնելու համար կծախսի մեկ լիտր բենզին։

Ավտոմեքեանյի արտաքին տեսքը թեպետ նուրբ է, սակայն ինչպես ընկերության գործողությունների ղեկավար Քրիս Էնթոնին է վստահեցնում դրա արտադրության համար օգտագործված մետաղյա ձուլվածքի բաղադրամասը չնայած կշռով պողպատից կիսով չափ թեթեւ է, սակայն ամրության տեսակետից տասնապատիկ անգամ հզոր է։
՛Ափթերա՝՝ ընկերությունը մեքենայի խցիկը ձեւավորելու համար կիրառել է տիեզերական ժամանկաշրջանի համար նախատեսված դիզայն։ Այն ներառում է էկրանային հպումով էլեկտրոնային քարտեզ, խցիկի ջերմաստանը վերահսկող հմակարգ, որը լիցքավորվում է արեգականյին վահանակներով եւ համեմատաբար ծավալուն պահեստամաս։ Ավտոմեքենայի ներսի հիմնական մասը պատրաստված է վերամշակվող պալստմասայից։ Իսկ տարբեր մասերում տեղադրված տեսախցիկները, որոնք փոխարինում են հայելիներին, օգնում են վարրորդին հետեւելու երթեւեկությանը։

Առժամանակ շատերի մոտ է հարց ծագում, թե ի՞նչ կարժենա առաջատար սարքավորումներով հագեցած այս ավտոմեքենան։ Պատասխանը 30 հազար դոլար։ Ի լրացում վերոհիշյալին, եթե մոտակա ժամանակներում նորակառույց այս ավտոմեքենան արդարացնի ՛՛Ափթերա՝՝ ընկերության բոլոր սպասելիքները, ապա վստահաբար կարելի է հայտարարել, որ դա ավտոմեքենայի հենց արժանվույն գինն է։

XS
SM
MD
LG