Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ը պատրաստվում է գագաթաժողովին


ՆԱՏՕ-ն Աֆղանստանում է գործում 2ՕՕ3 թվականից, որտեղ դեռեւս պայքարում են 2ՕՕ1 թվականին իշխանությունից վտարված Թալիբանի դեմ։

Իսկ ՆԱՏՕ-ի 41 հազարանոց զորքերն օգնում են տեղի կառավարությանը վերակառուցելու ու կայունացնելու երկիրը։

Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Չարլզ Քուփչանի խոսքերով, ՆԱՏՕ-ն հաջողությամբ է իրականացնում երկրում կարգ ու կանոն հաստատելու համար նախագահ Համիդ Քարզային օգնություն ցուցաբերելու գործը։ Սակայն մտահոգիչ է թալիբների կողմից որոշ հատվածներ գրավելու փաստը, որտեղ աճել են սպանությունների, մահապարտ հարձակումների թիվը, ավելացել բռնությունները: Նոր հարձակումներ են իրականացվել ընդդեմ ՆԱՏՕ-ի ուժերի։

Քուփչանն ասում է, թե ՆԱՏՕ-ի գագթաժողովում մեծ տեղ կհատկացվի Աֆղանստանին։ Վերլուծաբանները կարծում են, որ քննարկվելու է այն հարցը, թե արդյոք այլ երկրներ կցանկանան միանալ միջազգային ուժերին եւ արդյոք նրանք կտեղակայվեն հարավային հատվածներում, որտեղ տեղի են ունենում կատաղի մարտեր, թե ոչ:

Բուխարեստում ՆԱՏՕ-ի ղեկավարները նաեւ քննարկելու են այլ երկրների անդամակցության հարցը։ Դաշինքին միանալու հրավերներ կստանան Ալբանիան ու Խորվաթիան։ Դեռեւս պարզ չէ Մակեդոնիայի հետագա կարգավիճակը։ Քլինթընի տարիներին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Հանթերն ասում է, թե Հունաստանը սպառնում է վետոյի ենթարկել այս երկրի անդամակցության հարցը, ՛՛քանի որ հույները մտահոգված են։ Նրանք ունեն նույն անվամբ մի շրջան, եւ կարծում են, որ ինչ որ մեկը այն կխլի իրենցից,,։

ՆԱՏՕ-ի ղեկավարների առջեւ կա մեկ այլ կարեոր հարց, թե ինչպես են պատասխանելու ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Վրաստանի եւ Ուկրաինայի դիմումներին։

XS
SM
MD
LG