Մատչելի հղումներ

Նկատելի վերելք Չինաստանի անշարժ գույքի շուկայում


Արդի Չինաստանում անշարժ գույքի շուկայում իսկական վերելք է, իսկ երկրի տնտեսությունը արձանագրել է նորանոր հաջողություններ։ Անժարժ գույքի շուկան իր շահույթները ստանում է տնտեսական աճի հաշվին։ Սակայն որոշ փորձագետների վկայությամբ Չինաստանում ներդրումներ կատարելու հեռանկարաները սահմանափակ են, իսկ անշարժ գույքի ներդրումներն ֆինասական տեսակետից ամենաձեռնտու եւ ապահով գործարքներն են։
Սակայն գործարքներն ապահով են բացառապես նրանց համար, ովքեր ունեն նյութական միջոցներ։ Չինաստնաում ներկայումս բազմաթիվ ընտանիքներ տնտնեսական արագ զարգացման պայմաններում պայքարում են իրենց տները չկորնելու համար։
Չիանստանի հարավում գտնվող Չենհջու քաղաքի արվարձանում 46 ընտանիք դեռեւս բնակվում է պլաստմասայի գործարանի կիսավերակ շինությունում։ Այս մարդիկ մի ժամանակ աշխատում էին տեղական պետական ընկերություններից մեկում, որը նախկինում հիշյալ գործարանի տերն էր։
Սակայն, երբ լուծարվեց գործարանը դրա տարածությունը վաճառվեց անժարժ գույքի մասնավոր շինարարական մի ընկերության։ Թենկ Լին, ով ներկայացնում է տուժած ընտանիքներին շեշտադրում է, որ թոշակի անցած եւ գործազրուկ գորածրանի նախկին աշխատակիցների պահանջների առաջին կետը մշտապես եղել է բնակտարածքի հարցի լուծումը։

Արժանանալով լրատվամիջոցների անուշադրությանը, անօգնական այս մարդիկ դիմել են տեղական ակտիվիստներից մեկին՝ Հանգ Քիին։ Վերջինս հինգ տարի անց է կացրել բանտարկության մեջ կայքէջոմ այլախոհների գրած հոդվածները հրապարակելու համար։ 2005 թվականին բանտից ազատ արձակվելուց հետո Հանգը իր կայքէջն օգտագործել է Չինաստանում անպաշտպանների վրա ուշադրությունորւթյուն հրավիրելու նպատակով։ Նա կոռուպցիայի մեջ է մեղադրել Չենգջուի տեղական կառավարության պաշտոնյաներից մեկին։ Ներկայումս Չանգի կայքէջր վերահսկվում է։ Չանգը նշում է, որ ճնշումը գործադրվում է հիմնականում տեղական իշխանությունների կողմից, քանի որ Թյան կայքէջը արտացոլում է մասնավորապես հանրության տարբեր շերտերի կարծիքները։
Չենջուի տեղական կարառվարության ներկայացուցիչ Վանգ Քիմին ում ներկայացվել էին կոռուպցիայի դեմ մեղադրանքներ կտրականապես հերքում է դրանք։ Նա վստահեցնում է, որ անշարժ գույքի ընկերության եւ գործարանի նախկին աշխատակազմի միջեւ ծագած վիճաբանության հետեւանքով տեղական իշխանությունները հայտնվել են անցանկալի դրության մեջ եւ փորձում են հանգուցալուծել ստեղծված կացությունը։

Չինաստանի կառավարությունը 12 ամիս առաջ ընդունել էր հողի մասնավոր սեփականության մասին օրենքը։ Կենտրոնական կառավարության այս քայլը խիստ քննադատվել էր պահպանողականներն այն նկատելով որպես շեղում կուսակցության հիմնական գծից։
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս՝ լաստմասայի գործարանի կիսավեր մասնաշենքի տարեց բնակիչները բողոքում են, որ չնայած պետական ընկերության անցյալում տրված խոստումներին, նրանք նույնիսկ զրկվել են թոշակի վճարումներից։Ադուհանդերձ բնակիչները վստահեցնում են, որ աշխատանքն ու բնակտարածքը կորցնելու դիմաց արժանվույն չհատուցվելու դեպքում չեն ազատի հիշյալ տարածքը

։
XS
SM
MD
LG