Մատչելի հղումներ

՝՝Հադսըն՛՛ հաստատություն. Ամենաճիշտ ուղին Հայաստանում կոալիցիոն կառավարություն կազմելն է


Հայաստանի վերջին իրադարձությունների եւ քաղաքական զարգացումների մասին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանն իր տեսակետներն է հայտնում Վաշինգտոնում գործող ՝՝Հադսըն՛՛ հետազոտական հաստատության վերլուծաբաններից Ռիչարդ Վայցը, որը հարեւան ու նախկին խորհրդային մի քանի հանրապետությունների նման դեպքերից Հայաստանն առանձնացնում է ՝՝ավելի շատ արյուն թափվելու՛՛ փաստով։

Նա չի կարծում, որ դրա պատճառը ընդդիմության թուլությունն էր։ Ավելին, գտնում է, որ ընդդիմությունն ավելի ուժեղ է, քան Վրաստանում կամ Ադրբեջանում։

Այն հարցին, թե հնարավոր համարում է կառավարության եւ ընդդիմության համագործակցությունը, վերլուծաբանն ասում է, թե դա շատ հնարավոր է։ ՝՝Սակայն շատ են, նախագահական ընտրությունների օրինակով, մի ճամբարից մյուսին անցնելու դեպքերը՛՛, նշում է նա։

Հայաստանի համար այս պահին, նրա գնահատմամբ, ամենաճիշտ ուղին կոալիցիոն կառավարություն կազմելն է, ինչը ՝՝ժամանակի ընթացքում կարող է բարելավել իրադրությունը եւ ուղի հարթել զարգացման համար՛՛։

Ինչ վերաբերում է արտակարգ իրադրության պայմաններում կամ դրա ավարտից շատ չանցած նախագահի պաշտոնամուտի արարողություն անցկացնելու հանգամանքին, Ռիչարդ Վայցը շեշտում է անցյալում այլ երկրներում եւս գրանցված նման փաստերը։

XS
SM
MD
LG