Մատչելի հղումներ

Ներքին քաղաքական խնդիրների ազդեցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա


Հայաստանում զարգացող ներքին քաղաքական խնդիրներին զուգընթաց, առաջ են գալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա դրանց բացասական ազդեցության հետեւանքների հնարավորության մասին անհանգստություններ։

Ինչպես են այդ իրադաձություններն ազդում Լեռնային Ղարաբաղի վրա։

Ինչպես Ջորջ Մեյսընի համալսարանի հակամարտությունների վերլուծության հաստատության հակամարտությունների հարցերով պրոֆեսոր Դենիս Սանդոլին է ասում. Հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ վերջին բախումները ոմանց մոտ կարող են առաջ բերել այն տպավորությունը, որ դրանք Հայաստանի ներքաղաքական լարվածության արդյունք են՝ ուշադրությունը Հայաստանի ներքին խնդիրներից շեղելու նպատակով։

Այն հարցին, թե արդյոք գրավյալ տարածքները հետ վերադարձնելու եւ ադրբեջանցի փախստականների հետ վերադարձի կարեւորությունը շեշտող ամերիկացի քաղաքական դեմքերի վերջին հայտարարությունները չեն խոսում հայկական կողմի թուլության մասին, պրոֆեսորը պատասխանում է, որ չի տեսնում թուլության փաստեր ու շեշտում է պատերազմն ամեն գնով կանխելու կարեւորությունը։

Պրոֆեսոր Սանդոլին գտնում է, որ հակամարտությունները լուծելու գործում երբեք չի կարելի որդեգրել երկակի չափանիշներ։ Նրա խոսքերով, չկա տարբերություն Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ։

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարբերություն դնելու հանգամանքը բացատրվում է 1999 թվականին սերբերի կողմից Կոսովոյի ալբանացիների նկատմամբ ցեղասպանության դիմելու փաստով եւ այն համոզվածությամբ, որ ալբանացիները չեն կարող ապրել սերբերի հետ միասին։ Միջազգային համայնքը չի անդրադառնում այն փաստին, որ Սերբիան այլեւս Միլոշեւիչը չի ղեկավարում, որ Սերբիան այսօր ունի Եւրոպական Միություն մուտք գործելու ձգտումներ՛՛, ասում է պրոֆեսոր Սանդոլին։

Այն հարցին, թե նմանության դեպքում, Կոսովոն պիտի զրկվի անկախությունից, թե Լեռնային Ղարաբաղը պիտի ստանա անկախություն, Ջորջ Մեյսընի համալսարանի հակամարտությունների վերլուծության հաստատության հակամարտությունների հարցերով պրոֆեսոր Դենիս Սանդոլին է պատասխանում է. ՝՝Հայերը նույնպես կարող են ասել, որ չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ միասին, չէ որ հայերը ադրբեջանցիներին համարում են իրենց դեմ ցեղասպանություն իրագործած թուրքեր՛՛։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության փոփոխության հնարավորություններին, նա գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տեղի կունենա սառած հակամարտությունների նկատմամբ ամերիկյան քաղաքականության նկատելի փոփոխություն։

XS
SM
MD
LG