Մատչելի հղումներ

Հարցազրույց Մեթյու Բրայզայի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ


Հայաստանից ԱՄՆ վերադառնալուց հետո, ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի օգնական Մեթյու Բրայզան պատասխանեց Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող Ամերիկայի Ձայն-ի հարցերին։

Հարց

Շատերն են այսօր Լեռնային Ղարաբաղը համեմատում Կոսովոյի հետ։ Արդյո՞ք կան տարբերություններ նրանց միջեւ։

Պատասխան

Նմանություններ մենք ի հարկե չենք տեսնում։ Լսել ենք, թե ինչ են ասում ոմանք այս տարածաշրջանում, ովքեր հավատում են, թե կապ կա։ Մենք չենք կարծում, որ որեւէ կապ պիտի լինի։ Սակայն կարեւորն այն չէ, թե ինչ են կարծում ոմանք։ Կարեւորը հիշեցնելն է, թե որոնք են մեր հիմնարար նպատակները եւ հիմնարար քաղաքականությունը։

Պարզ ասեմ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պնդում, որ Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների խնդիր է։ Հավատում ենք, որ երկու երկրները կպահպանեն հրադադարը։ Այդ պատճառով շատ ենք անհանգստացած անցյալ շաբաթ հրադադարը խախտելու փաստով։ Երկու կողմերի համար այժմ կարեւորը լարվածությունը մեղմելն է, ուժերն իրարից հեռու պահելու հանգամանքը եւ այն, որ որեւէ մեկը չփորձի քաղաքական շահ ստանալ նման լարվածություններից։

Հարց

Արդյո՞ք ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա ծրագիրը ունի նշանակալի տարբերություն տասը տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված ծրագրից։

Պատասխան

Իհարկե։ Ունի շատ մեծ տարբերություններ։ Երբեք մինչ այժմ համանախագահները եւ երկրների ղեկավարները այսքան մոտ չեն եղել այս ճանապարհի վրա։ Այսօր չկան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամ Հեյդար Ալիեւի ժամանակ ներկայացված ծրագրերի հետ համեմատության եզրեր։

Այն, ինչ այսօր ունենք սեղանին, շատ արդար եւ ընդունելի առաջարկների փաթեթ է, որն ընդգրկում է տարածքների վերադարձի, տեղահանված անձանց Ադրբեջանից հետ վերադարձի, Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի եւ միջազգային խաղաղապահների ներկայության մասին կետեր։

Այսօր դնում ենք հարատեւ խաղաղության պայմանագրի հիմքերը։ Այս առաջարկները շատ ուրույն են։

Այժմ պատրաստվելու ժամանակն է։

XS
SM
MD
LG