Մատչելի հղումներ

Հազարամյակի մարտահրավեր


2006 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ի Հազարամյակի Մարտահրավերներ կոռպոռացիայի Հայաստանին տրամադրած 236 միլիոն դրամաշնորհի փաթեթը նախատեսում է բարելավել Հայաստանի շրջանների բնակչության մեկ երրորդի առօրյան եւ վերացնել աղքատությունը։ Ծրագրի ստորագրումից անցել է երկու տարի։ Այս ժամանկահատվածում արձանագրվել է տնտնեսական աճ, աղքատության որոշակի նվազեցում։ ՀՄՀ ծրագրի իրականցման համար արդեն իսկ կատարվել են մի քանի դրամական վճարումներ։ Այդուհանդերձ Ժողովրդավարության զարգացման բնագավառում՝ հատկապես ընտրական գործընթացների բարելավման գործում, Հայաստանը դեռեւս չի ցուցաբերում անհրաժեշտ հետեւողականություն։ ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ եթե Հայաստանում ընտրությունների ժամանակ գրանցվեն միջազգային չափանիշների կոպիտ խախտումներ, ապա ԱՄՆ-ի կոնգրեսը կդադարեցնի Հազարամյակի Մարտահրավեր Հայաստանյան ծրագրի ֆինասավորումը։

ՀՄԿ նախագահ Ջոն Դանիլովիչը շեշտադրեց, որ կազմակերպության հետագա ծրագրերի մասնակցությունը մեծապես կախված է 16 չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքից։

Հայաստանում արդի զարգացումները, ինպես նաեւ ՀՄՀ ծրագրերին Հայաստանի հետագա մասնակցությունն առնչվող խնդիրները քննարկվեցին Հազարամյակի մարտահրավերներ կոռղոռացիայի հոգաբարձուների խորհուրդի ամենամյա խորհրդաժողովում։

ԴԱՆԻԼՈՎԻՉ

Ծրգրերում ընդգրկված պետությունների ներկայացրած ցուցանիշները պետք է մինշանակ համապատասխանեն կոռպոռացիայի հաստատված չափորոշիչների սանդղակի երեք պահանջներին, դրանք են արդար կառավարում, ազատ տնտեսություն եւ մարդուժի ներդրումներ։ Հազարամյակի մարտահրավերներ կոռպոռացիան ամենից վեր կաերւորում է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի, մամուլի, լրատվամիջոցների ազատության չափորոշիչը։, նշել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը։ Կազմակերպոթյան տնօրենների խորհուրդը նկատի առնելով Հայաստանում տիրող ներկայիս կացությունը նախազգուշացնող նամակ է հղել ՀՀ նախագահ Ռոբերթ Քոչարյանին իրադրությունը կարգավորող անհապաղ քայլեր ձեռնարկելու մասին։ Կորպորացիան հորդորում է ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել արտակարգ իրավիճակը եւ վերականգնել լրատվամիջոցների ազատությունները։։ Կազմկերպությունը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարումները որոնք տեղ են գտել հետընտրական գործընթացներում։Կոռպոռացիայի նախագահը հստակեցրերց, որ նախազգոշացնող ուղերձ կոռպոռացիան հղոմ է իրենց պարտավորությունները թերացող պետություններին, զգուշացնելու, որ եթե նկատվի ժողովրդավարական սկզբունքների հապաղում եւ ստանձնած պարտավորությունների հետագա անհետեւողականություն, ապա կդադարեցվի ծրագրի ֆինանսավորումը։ Պարոն Դանիլովիչը նաեւ շեշտադրեց, որ կազմակերպության համար անցանկալի կլինի կանխատեսել նման հեռանկար Հայստանյան ծրագրերի առնչությամբ։

Հայաստանում հետընտրական զարգացումները պատճառ դարձան որպեսզի Վաշինգտոնի վերլուծական շրջաննակներում հնչեն կոչեր դադարեցնելու եւ սառեցնելու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի Հայաստանյան ծրագիրը։ Բազմիցս անգամներ ԱՄՆ-ը հայտնել է իր դժգոհությունը տեղ գտնած բռնությունների եւ արտակարգ իրադրություն մտցնելու առնչությամբ։ ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվնագետը նունիսկ օրերս գործուղվել էր Հայաստան իշխանություններին եւ ընդդիմությանը ԱՄՆ-ի կառավարության ուղերձը երկխոսություն սկսելու մասին հասցեագրելու նպատակով, ինչպես նաեւ տեղում կացությունն ավելի խորը ուսումնասիրելու համար։ Դիվանագետը շեշտել է, որ բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գորընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը։

XS
SM
MD
LG